10:38 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Զոհրաբ Մնացականյանի բրյուսելյան այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին կմասնակցի նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին: Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ»,–գրել է Նաղդալյանը։

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները սկսվել են 1992թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդին: Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ էլ ավելի ընդլայնվեց, երբ 1994թ.-ին Հայաստանը միացավ Գործընկերություն Հանուն Խաղաղության ծրագրին: 2004թ.-ից սկսած` Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները մասնակցում են խաղաղության հաստատման գործողություններին. ներկայումս Հայաստանը շարունակում է աջակցել իր խաղաղապահ զորքերով Կոսովոյում Կոսովոյի Ուժեր/KFOR առաքելությանը, ինչպես նաև 2015թ. հունվարից Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը (2010թ-ից մինչեւ 2014թ. դեկտեմբերը Հայաստանը մասնակցել է Աֆղանստանում Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժերի (ISAF) գործողությանը): Հայաստանի ներգրավվածությունը խաղաղության հաստատման գործողություններում հնարավորություն տվեց նրան դառնալու անվտանգության սպառողից անվտանգության ներդրողի:

Ըստ թեմայի

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժություններին
ՊՆ մեկնաբանությունը. զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից
Մերկելի խոստովանությունը Թբիլիսիում. Վրաստանը ՆԱՏՕ կմտնի՞
Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին. Հովհաննիսյան
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, ՆԱՏՕ

Գլխավոր թեմաներ