02:31 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռոուզ Գոտեմոլլերի հետ

Մնացականյանը Գոտեմոլլերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի առաջնահերթությունները

© Photo : press office of the MFA of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։

 

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերը բարձր է գնահատել Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ։

Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորել է Հայաստանի ներդրումը խաղաղության պահպանման միջազգային ջանքերում։

ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակներում խաղաղության հաստատման գործում կանանց դերակատարության բարձրացման և բանաձևի իրականացման ուղղությամբ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի վերջնականացման շուրջ։

Ըստ թեմայի

Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Աստանա
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ղարաբաղյան հակամարտության խնդիրները
թեգերը:
Հայաստան, Զոհրաբ Մնացականյան, ՆԱՏՕ

Գլխավոր թեմաներ