22:38 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Ալեքսանդր Լուկաշենկո

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

© Sputnik / Максим Блинов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
200 0 0

Կողմերը փաստացի անցկացրել են ՀԱՊԿ նիստ, նշել է Բելառուսի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում։

«Մենք համարյա ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել և լուծել գլխավոր քարտուղար նշանակելու խնդիրը», – ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով` ինչպես ավելի վաղ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։

«Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես տեղի կունենա այդ նշանակումը` անհատական զրույց ՀԱՊԿ յուրաքանչյուր ղեկավարի հետ, ապա նրանք կստորագրեն այդ որոշումը», – նշել է Լուկաշենկոն։

Հայաստանի դիրքորոշման մասին հարցին պատասխանելիս`Լուկաշենկոն նշել է, որ չի կարող խոսել Փաշինյանի փոխարեն։

Նրա խոսքով` ՀԱՊԿ նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր դարձել նրա տեղակալ` Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ Հայաստանը պնդում է, որ մինչև 2020 թվականը պետք է պահպանի պաշտոնը։ Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ հայտարարել են, որ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով նպատակահարմար չէ պաշտոնը կրկին Հայաստանին փոխանցելը։

թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ