10:40 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Փարիզ

Փարիզի ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, ավելի քան 540 մարդու բերման են ենթարկել

© Sputnik / Ирина Калашникова
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

«Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը շարունակվում են, ցուցարարները դեմ են բենզինի թանկացմանը։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Փարիզում «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված անձանց թիվն այսօր հասել է 548–ի, նրանցից 272–ին ձերբակալել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ոստիկանությանը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բերման են ենթարկել 481 մարդու։

​Նշենք, որ «Դեղին բաճկոնները» բողոքի ցույցեր են անցկացրել նաև Գրենոբոլ և Մարսել քաղաքներում։ Իզերի դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով` Գրենոբլում 15 մարդու են ձերբակալել, նրանց թվում է եղել նաև շարժման առաջնորդներից մեկը` Ժյուլյեն Տերյեն։ Քաղաքում լարված իրավիճակ է։ Իսկ Մարսելում ցույցերը խաղաղ են անցել, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 1000–ի։։

Բենզինի թանկացման դեմ բողոքող «Դեղին բաճկոնների» ցույցերը մեկնարկել են նոյեմբերի 17-ին։ Զանգվածային բողոքներն ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանների բախումներով։ Ցուցարարները քանդում են փողոցների սալաքարերը, այրում են մեքենաները, վնասում խանութներն ու բանկերը։

Ըստ թեմայի

Ցուցարարները քանդել են Փարիզի դարավոր սալաքարերը․ տեսանյութ
Զանգվածային ակցիաներ Փարիզում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Փարիզը վերածվել էր դժոխքի․ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի սարսափելի կադրերը

Գլխավոր թեմաներ