13:25 20 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի թիվը մեկով ավելացել է

Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի թիվն աճել է

© REUTERS / CHRISTIAN HARTMANN
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Ավելի վաղ Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիսը քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն էր որակել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Սուրբ ծննդյան տոնավաճառի մոտ հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Associated Press–ն իր Twitter–ում` հղում անելով Փարիզի դատախազությանը։

Նշվում է, որ Ֆրանսիայում ահաբեկչության հետևանքով տուժած ևս մեկ մարդ է մահացել։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11–ին Ստրասբուրգի Կլեբեր հրապարակում, Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի մոտ ինքնաձիգով զինված տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա։ Ավելի վաղ հայտնում էին, որ հրաձգության հետևանքով մահացել են 3 մարդ, 12-ը վնասվածքներ են ստացել։

Նշենք, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները պարզել էին հրաձիգի ինքնությունը։ Նա 29–ամյա Շարիֆ Շեկատն էր։ Նա հասարակության համար վտանգ ներկայացնող անձանց ցանկում էր։

Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները կրակել էին Ստրասբուրգում ահաբեկչություն արած տղամարդուն։

Գլխավոր թեմաներ