20:20 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Բենինի ափամերձ հատվածը

Անդրոնիկ Գրիգորյանն Աֆրիկայում ծովահենների գերության մեջ հայտնված նավաստիների ցանկում է

CC BY-SA 2.0 / Mark Fischer / Lagoon of Cotonou
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

MSC Mandy–ի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 1-ի, լույս 2-ի գիշերը, ծովահենները 6 մարդ են գերի վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Աֆրիկյան Բենին պետության մերձակայքում ծովահենների հարձակմանը ենթարկված նավաստիների թվում հայ կա։ Այս մասին հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենինի ափերի մոտ` Գվինեական ծոցում, MSC Mandy նավի վրա ծովահեններ են հարձակվել, 6 ռուսաստանցի է գերեվարվել։ Նավում 26 մարդ է եղել, որոնցից 20-ը` Ռուսաստանի քաղաքացիներ, 4-ը` Ուկրաինայի, ևս երկուսը` Վրաստանի։

«Գերեվարվածների թվում են MSC Mandу կոնտեյներային նավի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդագործ Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը», – գրված է հաղորդագրության մեջ։

Գործակալության աղբյուրը հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցությունները վարում է նավի սեփականատերը։ Միևնույն ժամանակ իրավիճակը վերահսկում են նաև ռուս դիվանագետները։

MSC Mandy–ի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 2-ի գիշերը։ Ռուսաստանի դեսպանատան վերջին տեղեկության համաձայն` նավը եղել է Նիգերիայի տարածքում:

6 նավաստիներին ազատելու համար հավանաբար փրկագին կվճարեն։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Բենինում Ռուսաստանի դեսպանատանը` նշելով, որ գերիների գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ։

Գլխավոր թեմաներ