00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քամու ուժից լիցքավորվիչ ստեղծած սիրիահայը հայտնվել է կանադական ոգեշնչման ցուցակում

© Pixabay / lorozco0993Самолет в воздухе
Самолет в воздухе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիահայը հայտնվել է «The Globe and Mail» կանադական պարբերականի «Քայլ առաջ» ցուցակում։ Երկրի բնակիչները և հյուրերը հիացած են Շուշի Բաքարյանի արիությամբ և նպատակասլացությամբ. աղջիկը Սիրիայում պաշարման մեջ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Սիրիահայ Շուշի Բաքարյանը, որը ստեղծել է քամու ուժից լիցքավորվող կուտակիչ սարք փոքր ինքնաթիռների համար, մտել է «The Globe and Mail» կանադական պարբերականի ցուցակի մեջ։

Կայքը կազմել է «Քայլ առաջ» ցուցակը, որը կանադացիներին ծանոթացնում է ոգեշնչման նոր աղբյուրների հետ։ Այդ ցուցակի մեջ ընդգրկվել են գիտնականներ և հասարակական գործիչներ, որոնք իրենց օրինակով ոգեշնչում են կանադացիներին և երկրի հյուրերին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от The Globe and Mail (@globeandmail)

Ցուցակում հայտնված սիրիահայ աղջիկը սովորում է Կոնկորդիայի համալսարանում։ Միաժամանակ հայուհին աշխատում է Մոնրեալի երկու ավիացիոն–ինժեներային ընկերություններում։ Շուշին ստեղծել է «The Ventus» հինգվոլտանի լիցքավորող սարքը` նախատեսված փոքր ինքնաթիռների համար։

21–ամյա գեղեցկուհու հայտնագործությունն աշխատում է քամու ուժից։ Այն էներգիա այդքան շատ չի արտադրվում, բայց փոխարենը դրանով կարելի է լիցքավորել հեռախոսներն ինքնաթիռի մեջ, սնուցել նավիգացիոն սարքերը և սառեցնել սրահի օդը մաքուր էներգիայի շնորհիվ։

Շառլի ելույթը Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության նախաձեռնած համերգի ժամանակ. 13 մարտի 2018 թ. - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին

«Ինձ դուր է գալիս մաքուր էներգիան` արևային էներգիան, քամու էներգիան, ուստի ես ցանկացա դրանց հիման վրա ստեղծել էներգիա կուտակող սարք։ Այս ամռան ընթացքում զբաղվել եմ դիզայնով, նկարելով և թեստավորմամբ, մինչև նախագիծը վերջնականապես պատրաստ չի եղել», – պատմել է աղջիկը։

Երեք տարի առաջ աղջիկը Հալեպից իր ընտանիքի` հոր` Անդրանիկի, մոր` Անիի և քրոջ` Մեղրիի հետ տեղափոխվել է կանադական Մոնրեալ ։

«Ես ուզում էի օրինակ դառնալ իմ շրջապատի աղջիկների համար։ Չի կարելի շրջանակների մեջ դնել մարդուն, պարտադիր չէ ընտրել կանանց համար նախատեսված մասնագիտություններ, ինչպիսին է ուսուցչուհին։ Կարևոր է հասկացնել, որ մենք կարող ենք ավելին», – կարծում է Շուշին։

Հայուհին պարբերականին պատմել է, թե ինչն է նրանց ստիպել Սիրիայից տեղափոխվել Կանադա։ Շուշիի ընտանիքն ապրել է հայաբնակ Հալեպ քաղաքում, որը 2015թ–ից սկսած մշտական գնդակոծության տակ է եղել։ Աղջիկը խոստովանել է, որ ավագ դասարաններում նրանք ստիպված էին դաս անել մանկապարտեզում, որովհետև դասասենյակները գտնվել են կրակի տակ։ Սակայն նույնիսկ անհարմարությունները և մանկական աթոռները, որոնց վրա ծվարել են ավագ դպրոցականները, չեն խանգարել Շուշիին սիրել գիտությունը։ Հայուհին լավ է սովորել, իսկ նրա ընտանիքը վախեցել է լքել պաշարված քաղաքը։

Հետո ջրի, ուտելիքի և տարրական հարմարությունների բացակայության պատճառով ընտանիքի մայրը` Անին, հիվանդացել է։ Այդ ժամանակ Բաքարյանները ստիպված են եղել տեղափոխվել Լիբանան, որտեղ նրանց բժշկական օգնություն են ցուցաբերել։ Այդտեղից 2015թ.–ի դեկտեմբերին ընտանիքը տեղափոխվել է Կանադա, որտեղ ապրում է ներկայում` իր օրինակով ոգեշնչելով բոլոր փախստականներին և տեղի բնակիչներին։

Լրահոս
0