01:55 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջոցառման գլխավոր բանախոսներից մեկն է

© Photo / official site of the President of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (110)
32 0 0

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահը կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին։

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր:

Հայաստանի նախագահը Աբու Դաբիիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որի նիստերից մեկում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:

«Աբու Դաբի կայունության շաբաթը» հեղինակավոր գլոբալ հարթակ է, որի շրջանակում հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, անվանի փորձագետներ, նորարարներ, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացնում են կայուն ապագայի կառուցման վերաբերյալ իրենց տեսլականը, քննարկում սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական այն հիմնական միտումները, որոնք ձևավորում են աշխարհի կայուն զարգացումը:

Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» հիմնական թեմաներից մեկը կլինի թվայնացման և նորարարական տեխնոլոգիաների միավորումը, դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորություններն ու լուծումները, որոնք կարևոր դեր են խաղում տնտեսական աճը, կայուն զարգացումն ու բարգավաճումը խթանելու գործում:

Տարբեր ժամանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում ելույթներ են ունեցել Ուելսի արքայազն Չարլզը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և այլոք:

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (110)

Ըստ թեմայի

«Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք». նախագահն այցելել է Նոր Խարբերդի մանկատուն
Ինչպես դիմավորեց Ամանորը ՀՀ նախագահը․ ընտանեկան լուսանկարներ
ԱՄԷ–ում կայանալիք ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները
թեգերը:
Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ