01:51 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Սիրահար զույգ

Սեռական ակտի վկաների աղանդ. Ուկրաինայի ՔՕ–ում կատարած փոփոխությունը պայթեցրել է համացանցը

CC0 / StockSnap / Couple
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
28910

Այս թեմայի վերաբերյալ սրամիտ կատակներ չեն անում, հավանաբար, միայն ամենածույլ օգտատերերը։ Ոմանք գրում են, որ այսուհետ ժամադրության գնալիս, ծաղիկներից և կոնֆետներից բացի, անհրաժեշտ է վերցնել մաքուր թղթերով թղթապանակ` քրեական հետապնդումից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik. Ուկրաինայի Քրեական օրենսգրքի նոր փոփոխությունները`կապված սեռական հանցագործությունների որակման, և մասնավորապես, բռնաբարության հետ, հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել և ակտիվորեն քննարկվում է սոցցանցերի տեղական հատվածում։ Մեկնաբանությունների ընտրանին ներկայացնում է Նովոստի-N պարբերականը։

Առավել մեծ հաջողություն է վայելում Նիկոլաև քաղաքի ամուսնական զույգի կատակը։ Զույգը որոշել է ցույց տալ փոփոխությունների անհեթեթ լինելը և «մեկ ուրիշ կենդանի մարդու մեջ ներթափանցման վերաբերյալ ակտ» կազմել։ Այդ «փաստաթղթում» նրանք, ծաղրելով անհեթեթ փոփոխությունները, ներառել են այնպիսի տվյալներ, ինչպեսին են անձնագրային տվյալները, նույնականացման կոդը, բջջային հեռախոսի համարը և այն ժամը, երբ տեղի է ունենալու սեռական ակտը։ Բացի այդ, նրանք նշել են, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու այդ ակտի ժամանակ` ավելացնելով, որ ցանկը կազմել են երեք վկաների ներկայությամբ։

Մյուս օգտատերերի բուռն արձագանքը ևս երկար սպասել չի տվել։ Մեկնաբանություններում օգտատերերը սկսել են հորինել, թե ինչ է պետք ավելացնել այդ «փաստաթղթում» և ինչպես է ավելի լավ այն ձևակերպելը`քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

«Վճարման կտրոնն է պակասում։ Հետո նաև հարկայինը կիմանա։ Կատարված աշխատանքի վերաբերյալ ակտը կա, իսկ բյուջե միջոցներ չեն մտել», «Իսկ ո՞ւր է պետք ներկայացնել այս փաստաթուղթը։ Չէ՞ որ ինչ-որ ծառայություն է պետք։ Թե չէ`նման լուրջ գործ, առանց գրասենյակի», «Ի՞նչ ակտ։ Այստեղ պետք է աշխատանքի անվտանգ կատարման թույլատրության կարգագիր կազմել», – հեգնում են համացանցի ակտիվիստները։

Ոմանք նոր օրենքում «եվրոպական արժեքներ» են նկատում։

Ամերիկյան պոռնոաստղ Սթեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է Սթորմի Դենիելս մականունով, այս տարվա մարտին ասաց, որ 2011 թվականին նրան սպառնում էին, ստիպում էին լռել Դոնալդ Թրամփի հետ սեռական կապի մասին։
© AFP 2018 / TOBIAS SCHWARZ

«Այս օրենքի մշակումը, կարծես, կիսատ են թողել։ Դե, ասենք, զույգը համաձայնության ակտ է կազմել, այնուհետև, կրքով տարված, պայմանագրին ոչ համապատասխան մի բան է եղել։ Պետք է վերահսկող մարմիններ ստեղծել` այլ անդամներով։ Երեք մարդուց բաղկացած բրիգադ են կանչում, որը նաև թույլատրող փաստաթուղթը կտրամադրի տեղում և կվերահսկի, որ ամեն ինչ ստորագրված ակտի համաձայն ընթանա։ Բացի այդ խորհուրդ էլ կկարողանա տալ, թե ինչպես եվրոպական ձևով դա անել», – առաջարկում է Ալեքս անունով օգտատերը։

Այս թեմայի վերաբերյալ սրամիտ կատակներ չեն անում, հավանաբար, միայն ամենածույլ օգտատերերը։ «Այսուհետ ժամադրության գնալիս ծաղիկներից և կոնֆետներից բացի, անհրաժեշտ է վերցնել մաքուր թղթերով թղթապանակ, քրեական հետապնդումից խուսափելու համար։ Ուկրաինայում շուտով «Սեռական ակտի վկաների աղանդ է հայտնվելու»», – հեգնանքով գրում են համացանցի օգտատերերը։

ԶԼՄ–ների տվյալներով` նոր օրենսդրության համաձայն` Ուկրաինայի իրավապահ մարմիններն այժմ առանց կամավոր համաձայնության տեղի ունեցած սեռական ակտը` սեքսը, որակելու են որպես բռնաբարություն։ ՔՕ–ում համապատասխան փոփոխությունները, որոնք Գերագույն Ռադան հաստատել է դեռևս 2017 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ են մտել Ուկրաինայի տարածքում հունվարի 11-ից։ Այժմ ցանկացած մարդ սեռական գործողություններից հետո կարող է դիմում գրել այն մասին, որ առանց իր համաձայնության է դա եղել. հենց այս հանգամանքն է հանրության նման բուռն արձագանքի պատճառ դարձել։

Ըստ թեմայի

Բեռնարդո Բերտոլուչիի հայտնիության ուղին. ռեժիսորի հինգ լավագույն ֆիլմերը
Պետերբուրգում բռնաբարության մեղադրանքով կալանավորվել է ռեանիմատոլոգ Հովհաննիսյանը
Արարատում 36-ամյա տղամարդ է դանակահարվել. քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Գլխավոր թեմաներ