14:49 21 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Պավել Ադամովիչի ելույթը նախընտրական քարոզարշավի ժամանակ, 27 հոկտեմբերի 2018 թ., Գդանսկի, Լեհաստան

Համերգ-սարսափ. Գդանսկի քաղաքապետը մահացել է դանակահարության հետևանքով. տեսանյութ

© REUTERS / AGENCJA GAZETA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
21901

Հիվանդանոցում Պավել Ադամովիչը մահացել է դանակի հարվածներից ստացված վնասվածքներից։ Համացանցում հայտնվել է հարձակման տեսանյութը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Քաղաքապետի վրա հարձակում էին գործել նախօրեին, բարեգործական համերգ-երեկույթի ժամանակ։ Ամենամյա միջոցառման ընթացքում քաղաքացիները գումար են հավաքում բուժհաստատություններին օգնելու համար։ Հարձակվողը, լրատվամիջոցների տվյալներով, տեղի 27-ամյա բնակիչ էր, որը մինչ այդ դատապարտված է եղել բանկ թալանելու համար։ 2018 թվականի դեկտեմբերին նրան ազատ էին արձակել։

Համացանցում հայտնվել է հարձակման տեսանյութը։ Կադրերի վրա երևում է, ինչպես է չարագործը անմիջապես հարձակումից հետո հաղթական քայլում բեմում՝ ձեռքերը վեր բարձրացրած։ Տուժած քաղաքապետին հիվանդանոց էին տեղափոխել ծայրահեղ վիճակում։

Ադամովիչը կին և երկու դուստր ունի։ Նա ղեկավարում էր քաղաքն ավելի քան 20 տարի։

Գլխավոր թեմաներ