13:53 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Տիգրան Սարգսյան

Տիգրան Սարգսյանն ասել է, թե երբ են քննարկելու գազի տրանզիտի գնագոյացումը

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները առաջիկայում պիտի քննարկեն գազի տրանզիտի գնագոյացումը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները  կքննարկեն միությունում գազի տրանզիտի գնագոյացումը Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիմանը։ Այս մասին լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։

«Մենք պետք է կոնսենսուսային մոտեցում մշակենք։ Այդ հարցը կքննարկվի վարչապետների մակարդակով փետրվարի 1–ին», – ասել է Սարգսյանը։

Սարգսյանը ճշտել է, որ գազի տրանզիտի գնի ձևավորման սահմանման հարցը քննարկվել է նաև այսօր՝ հունվարի 18-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Նրա խոսքով` այս հարցի նկատմամբ տարբեր մոտեցումներ կան։

Մասնավորապես` ԵՏՀ–ի ղեկավարը երեք մոտեցում է առանձնացրել. առաջինն այն է, որ տրանզիտի գինը բոլոր երկրների համար պետք է նույնը լինի։

«Երկրորդ մոտեցումն այն է, որ մենք գազի տրանզիտի գնի սահմանումը բարձրացնում ենք ազգայինի մակարդակից», – ընդգծեց ՀՀ նախկին վարչապետը։

Երրորդ մոտեցումը` ազգային կառավարությունները իրենց երկրների ներսում տրանզիտի գինը սահմանելու լիազորություն են ստանում, իսկ երկրների միջև տրանզիտը սահմանվում է միջազգային համաձայնագրերով, ավելացրեց ԵՏՀ ղեկավարը։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), գազի սակագին

Գլխավոր թեմաներ