09:19 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Ընդդիմության առաջնորդը Վենեսուելայում իրեն նախագահ է հռչակել

Ընդդիմության առաջնորդը Վենեսուելայում իրեն նախագահ է հռչակել

© REUTERS / CARLOS GARCIA RAWLINS
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15110

Իսկ երկրում անկարգությունների ու բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվար — Sputnik. Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իր վրա է վերցրել նախագահի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Երդվում եմ կատարել գործադիր իշխանության լիազորությունները՝ որպես Վենեսուելայի նախագահ»,- հայտարարել է նա:

Գուաիդոն երդման այս արարողությունն արել է իր հազարավոր կողմնակիցների առջև, որոնք հավաքված էին Կարակասի շրջաններից մեկում՝ Չակաոյում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի միանգամից ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես երկրի անցումային շրջանի նախագահ:

«Որպես իշխանության միակ ճյուղ, որն օրինական է ընտրվել Վենեսուելայի ժողովրդի կողմից, Ազգային ասամբլեան, հղում կատարելով երկրի սահմանադրությանը, հայտարարել է Նիկոլաս Մադուրոյին օրենքից դուրս, իսկ նախագահի պաշտոնը՝ թափուր»,-ասված է ԱՄՆ առաջնորդի հայտարարության մեջ:

Թրամփը շեշտել է, որ կօգտագործի ԱՄՆ տնտեսական և դիվանագիտական ողջ ներուժը, որպեսզի «Վենեսուելայում վերահաստատվի ժողովրդավարությունը»: Նա հավելել է, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկել «Մադուրոյի ռեժիմին» եթե նկատի «Վենեսուելայի ժողովրդի դեմ ուղղված որևէ սպառնալիք»:

«ԱՄՆ ճանաչում է Խուան Գուաիդոյի խիզախ որոշումը՝ ընդունել Վենեսուելայի անցումային նախագահի պաշտոնը երկրի սահմանադրության 233-րդ հոդվածի համաձայն: Մենք աջակցում ենք Ազգային ասամբլեային և նրանց բոլոր ջանքերին՝ ուղղված անցումային կառավարություն ձևավորելուն և Վենեսուելան ազատ և արդար ընտրություններին նախապատրաստելուն»,- իր հերթին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Իսկ երկրում անկարգությունների ու բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի:

Հունվարի 22-ին Կարակասում տեղի էր ունեցել զինվորականների ըմբոստության անհաջող փորձ, որի մասնակիցները ձերբակալվել էին:

Սակայն քաղաքի մի շարք թաղամասերում սկսվել էին զանգվածային ակցիաներ՝ ի աջակցություն ցուցարարների: Իշխանությունները ցույցերը ցրելու նպատակով դիմել էին ուժի կիրառման:

Գլխավոր թեմաներ