00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները

© Photo : provided by Anastasia GrigoryanМонастырь мхитаристов в Вене (6 февраля 2019). Вена
Монастырь мхитаристов в Вене (6 февраля 2019). Вена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան շատ հայերի համար տուն է դարձել։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանից հեռու ապրելու մեջ մեկ մեծ խնդիր կա`օտար երկրում դժվար է պահպանել քոնը, ազգայինը։ Ու գրեթե բոլորը, ում հետ հաջողվել է զրուցել, միաձայն պնդում են` հայկական մշակույթի պահպանման հարցում մեծ դերակատարություն ունի Մխիթարյան վանքը։

Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Անաստասյա Գրիգորյանը` հատուկ Sputnik Արմենիայի համար

Վիեննայի Մխիթարյան վանքը քաղաքի կենտրոնին մոտ է` Նոյբաու շրջանում, իսկ փողոցն անվանել են վանքի պատվին` Mechitaristengasse։ Վանքը հիմնվել է 1810 թվականին, իսկ եկեղեցական համալիրը կառուցվել է Մխիթարյան միաբանության վանականների կողմից 1874 թվականին։ Ու հենց այդ ժամանակ էլ դարձել է Եվրոպայի հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկը, և առաջին հերթին` տեղի հայերի համար։

© Photo : provided by Anastasia GrigoryanՄխիթարյանների միաբանությունը Վիեննայում
Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները - Sputnik Արմենիա
Մխիթարյանների միաբանությունը Վիեննայում

«Այսօր Եվրոպայում հազարավոր հայեր են ապրում, նրանից 4000–ը`Վիեննայում։ Այստեղ կա շաբաթօրյա հայկական դպրոց, հայկական երկու եկեղեցի, որոնցից մեկն առաջինն ու ամենահինն է», – մեզ հետ հարցազրույցում ասաց Վահան քահանա Հովակիմյանը։

Սուրբ հայրը ծնունդով Սիրիայից է։ Արդեն 46 տարի է, ինչ Վիեննայում է ապրում, որոնցից վերջին 10 տարիները նվիրել է վանքին ու դրա զարգացմանը։ Աշխարհիկ լեզվով ասած` նա պարզապես ղեկավար չէ։ Հայկական համայնքը տեր Վահանին իր գլխավոր հոգևոր ուսուցիչներից է համարում։

Նա անհանգստանում է`օրեցօր ավելացող խառը ամուսնությունների պայմանում բարդ է պահպանել ազգային ինքնությունը։ Նրա խոսքով` իրենք ամեն բան անում են, որ խառը ամուսնություններում ծնված երեխաները չմոռանան իրենց ծագման մասին, որը «ցեղը շարունակվի»։

«Նրանք վանք են գալիս, հայրենիքի ու հայկական մշակույթի հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Այդպես նրանք չեն մոռանում իրենց արմատների մասին, ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմությունն ու սովորույթները», – նշեց տեր Վահանը։

© Photo : provided by Anastasia GrigoryanՄխիթարյան միաբանությունը Վիեննայում
Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները - Sputnik Արմենիա
Մխիթարյան միաբանությունը Վիեննայում

Վանքի տարածքում Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված թանգարան կա։ Այն նաև նվիրված է Ցեղասպանությանը։ 500 հազվադեպ գրքեր ու ձեռագրեր, ինչպես նաև արևմտյան աշխարհում հայկական թերթերի ու ամսագրերի ամենամեծ հավաքածուներից մեկը պահվում է այստեղ գործող գրադարանում։

Վանքը նաև 10 հազար հայկական ու 20 հազար այլ երկրների մետաղադրամների հավաքածու ունի։ Այստեղ են պահվում հին խեցեղեն, գորգեր և հիմնականում հայկական արտադրության այլ իրեր։ Իսկ վանքի պատկերասրահում կան հայ նկարիչների, այդ թվում` Հովհաննես Այվազովսկու արժեքավոր կտավներ։

© Photo : provided by Anastasia GrigoryanՄխիթարյան միաբանությունը Վիեննայում
Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները - Sputnik Արմենիա
Մխիթարյան միաբանությունը Վիեննայում

Այս հատուկ անկյունը նաև մեկ այլ յուրահատկություն ունի. 1889 թվականից վանքում լիկյոր է արտադրվում, որի բաղադրատոմսը Կոնստանդնուպոլսից բերել է միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստիացին։

«Լիկյորը բուժիչ է։ Դրա պատրաստման երեք բաղադրատոմս կա. առաջինը ստանում են հատապտուղներից ու մրգերից, երկրորդը բուժող խոտերից է, իսկ երրորդը` խառն է։ Գլխավոր գաղտնիքը բաղադրատոմսերի ավելացման հերթականության մեջ է. դա առանցքային նշանակություն ունի», – ասաց տեր Վահանը`ավելացնելով, որ ըմպելիքի գաղտնիքն ավելի քան ապահով է պահված։

© Photo : provided by Anastasia GrigoryanՄխիթարյան միաբանությունը Վիեննայում
Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները - Sputnik Արմենիա
Մխիթարյան միաբանությունը Վիեննայում

Հիշեցնենք` հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` վերածելով այն յուրահատուկ ոգեղեն Հայաստանի` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը`«Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»:

© Photo : provided by Anastasia GrigoryanՄխիթարյան միաբանությունը Վիեննայում
Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները - Sputnik Արմենիա
Մխիթարյան միաբանությունը Վիեննայում
Լրահոս
0