08:26 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Beatles–ի արձանը Ալմաթիում

Բրիտանացիները «գողացել» են Էդուարդ Ղազարյանի The Beatles–ը. ի՞նչ են արել ղազախները

CC BY 2.0 / Athena Lao / Beatles
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
11410

Լեգենդար երաժշտական խմբի արձանի հեղինակային իրավունքների տերը խոսել է Լիվերպուլի հետ հարաբերությունները պարզելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Նախորդ տարվա վերջին Լիվերպուլում տեղադրվել է The Beatles խմբի արձանը, որը զարմանալիորեն հիշեցնում է քանդակագործ Էդուարդ Ղազարյանի` Ալմաթի քաղաքում գտնվող քանդակը։ Արդյո՞ք հուշարձանի հեղինակներն արձագանքել են սրան։ Sputnik Ղազախստանի թղթակցի հետ զրույցում այս հարցին պատասխանել է Seimar Social Fund-ի հիմնադիր Մարգուլան Սեյսեմբայը։ Հենց այս հիմնադրամին է պատկանում քանդակի իրավունքը։

Մասնավոր անձինք «բզեզների» քանդակը տեղադրել են բրիտանական հաստատություններից մեկում՝ զբոսաշրջիկներին ու այցելուներին գրավելու համար։ Ղազախստանում արդեն մի քանի ամիս է` գիտեն այդ մասին։

«Այս արձանները տեղադրելու թույլտվություն ստանալու հարցում օգնած մարդիկ մեզ ասել են, որ երկխոսություն են սկսել այդ արձանի վերաբերյալ, սակայն դեռ ոչ մի արդյունք չկա։ Գիտեմ, որ դիմում են ներկայացրել Բրիտանիայի հեղինակային իրավունքների միություն։ Դեռ հայտնի չէ՝ հետո ինչ է լինելու», - ասել է Սեյսենբայը։

Ալմաթիի արձանը ֆինանսավորած հիմնադրամի հիմնադիրը նշել է, որ իրեն առանձնապես չի մտահոգում այդ հարցը։ Սակայն քանդակի հեղինակ Էդուարդ Ղազարյանը կարծում է, որ պետք է քանդել բրիտանական պատճենը։ Նրա կարծիքով՝ աշխատանքն անորակ է։

«Ոմանք ասում են՝ թող մնա, բոլորը խոսելու են Ալմաթիի մասին։ Թեև կասկածում եմ, քանի որ պետք էր այդ նստարանի մոտ գոնե տեղեկատվական տախտակ տեղադրել։ Դեռ միասնական կարծիք չկա», - ամփոփել է գործարարը։

Հարցին`արդյո՞ք իրավաբանները ներառված են գործում, Մարգուլան Սեյսենբայը բացասական պատասխան է տվել։

Նրա խոսքով՝ անգլիացի իրավաբան վարձելը կարող է թանկ արժենալ ու գերազանցել քանդակի գինը։

Լիվերպուլում ալմաթինյան արձանի ապօրինի պատճենի հայտնվելու մասին տեղեկությունը հայտնել էր ալմաթինցի Աիդա Սուլեևան, որը տեսել էր բրիտանական արձանի լուսանկարը Liverpool Echo տեղական պարբերականում։

Ըստ թեմայի

Մի երգի պատմություն. Let it be (The Beatles)
11–ամյա Ջոն Լենոնի «թանկարժեք» նամակը
Սերգեյ Մանուկյանի ցնցող ելույթը «Ձայնը 60+»-ում. դահլիճը հոտնկայս է ծափահարում. տեսանյութ
«Մի գնա» հիթը և Դրեյքի միլիարդը. ովքեր են առաջ անցնում «Բիթլզից»

Գլխավոր թեմաներ