17:41 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Հալեպ

Հայաստանը և Կիպրոսը ռազմական տեղեկատվություն կփոխանակեն Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին

© Sputnik / Михаил Воскресенский
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության 13 ուղղություններին ավելացել են ևս երկու ծրագրեր։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանը և Կիպրոսը կսկսեն ռազմական տեղեկատվություն փոխանակել Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին։ Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանում իր կիպրոսցի գործընկեր Սավաս Անգելիդիսի հետ ճեպազրույցում։

«Հայ-կիպրական երկկողմ համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ: Այն ամուր իրավական հիմքերի ունի և իրականացվում է ամենամյա ծրագրերի ձևաչափով», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` կողմերը քննարկել են ներկա իրավիճակը համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Համագործակցության ոլորտներն ավելացել են երկուսով` հասնելով 15–ի։

Մերձավոր Արևելքի իրադարձությունների հետ կապված` երկրները կսկսեն համագործակցել տեղեկատվություն փոխանակելով, այդ թվում` ռազմական հետախուզության կողմից ստացված տեղեկությամբ։ Մյուս ուղղությունը, որի շուրջ նրանք պայմանավորվել են, ժամկետանց ծառայություն կազմակերպելն է։ Կիպրոսը Եվրոպայի այն երկրներից է, որը պահպանում է պարտադիր զինվորական ծառայությունը։

Տոնոյանը հաղորդեց նաև, որ գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության մանրամասները։

«Երկրների միջև համագործակցություն կա ՌՕՈՒ, ՀՕՊ, հատուկ ստորաբաժանումների մարտական պատրաստվածության և այլ ոլորտներում», – ասաց ՀՀ ՊՆ–ն։

Կողմերը նշեցին հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև հաստատեցին տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր տեսլականը։

Իր հերթին Կիպրոսի պաշտպանության նախարարը նշեց, որ երկրներն ընդհանուր մոտեցումներ ունեն, մասնավորապես հանդես են գալիս տարածաշրջանում կայունության օգտին։

Նա նաև ընդգծեց երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հայ համայնքի առկայությունը, որը Կիպրոսի լիարժեք մասն է։ Այդ ֆոնին նախարարը կատակեց. «Քանի որ հայերենը ճանաչվել է ազգային փոքրամասնություններից մեկի լեզու, այն սովորելու լավ առիթ կա»։

Կողմերը նաև քննարկեցին իրավիճակը տարածաշրջանում։

«Մենք ցանկանում ենք կայունություն հաստատել անհանգիստ տարածաշրջանում, որտեղ և գտնվում է Կիպրոսը», – ասաց Անգելդիսը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին Կիպրոսի հարցում նրա դիրքորոշման համար և հայ գործընկերոջը պատասխան այցով հրավիրեց Կիպրոս։

 

թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ