17:05 21 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.07
  • GBP637.57
  • EUR552.74
  • RUB7.45
Falcon Heavy

Հայտնի է` ինչ կարժենա Մարս թռչելու տոմսը

© Photo : SpaceX
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Ապագայում գինը կարող է մինչև 100 հազար դոլար նվազել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաշվարկել է, որ դեպի Մարս թռիչքի արժեքը 500 հազար դոլար կկազմի։ Այս մասին նա գրել է Twitter–ում` պատասխանելով հետաքրքրվողների հարցերին։

Սակայն ապագայում գինը կարող է մինչև 100 հազար դոլար նվազել։ Մասկի խոսքով` զարգացած երկրների բնակչության համար դա բավականին հասանելի արժեք է։ Այն թույլ կտա բազում ցանկացողների վաճառել տունը Երկրի վրա ու Մարս տեղափոխվել, կարծում է Մասկը, բայց պարզաբանում , որ խոսքն զբոսաշրջային թռիչքների մասին չէ, այլ այն ժամանակների, երբ գաղութացումն իրականություն կդառնա։

Մասկը խոստանում է նաև, որ հետդարձի տոմսը անվճար կլինի։

Ավելի վաղ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Starship տիեզերանավի նախատիպն էր ցուցադրել։ Այդ հրթիռը մշակվում է Լուսին ու Մարս թռիչքներ իրականացնելու համար։ Առաջին թռիչքը դեպի Մարս կարող է կայանալ 2022 թվականին։

Գլխավոր թեմաներ