16:58 21 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.07
  • GBP637.57
  • EUR552.74
  • RUB7.45
Индия

Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել

© Sputnik / В. Корнюшин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Ուսանողներից մեկը խաղացել է նռնակի հետ։ Խաղն ավարտվել է պայթյունով։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում գտնվող ուսումնական կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչ հետևանքով տուժել են 17 ուսանող։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 13-ին, Պուլվամա օկրուգում։ Բեկորային վնասվածքներ ստացած վեց անձանց տեղափոխել են Սրինագար քաղաքի հիվանդանոց։ Ոստիկանությունից հայտնել են, որ 11–ին էլ տեղի հիվանդանոցում են օգնություն ցուցաբերում։

«Պայթյունի ստույգ պատճառները հայտնի չեն», – ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Որոշ տվյալների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել, երբ ուսանողներից մեկը սկսել է խաղալ իր հետ բերած նռնակով։

Ըստ թեմայի

Դամասկոսում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել
Հաագայում փլուզվել է 3 շենքերի ճակատային մասերը. պայթյուն է որոտացել. տեսանյութ
Ինքնաթիռը քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում․ տեսանյութ

Գլխավոր թեմաներ