12:47 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Սթենլի Դոնեն

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հոլիվուդյան մյուզիքլների արքա Սթենլի Դոնենը

© REUTERS / Sam Mircovich
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

«Անձրեւի տակ երգողները» երաժշտական ֆիլմի հեղինակը 94 տարեկան էր:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ամերիկացի հայտնի ռեժիսոր, 20-րդ դարի մյուզիքլների արքա համարվող Սթենլի Դոնենը հեռացավ կյանքից: Նա 94 տարեկան էր: 1950-ականների կուլտային «Անձրեւի տակ երգողները» մյուզիքլի համառեժիսորի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել:

Սթենլի Դոնենը Հոլիվուդի հիմնասյուներից մեկն էր, որի ներդրումն ամերիկյան մյուզիքլում իսկապես անգնահատելի է:

Նրա առավել հայտնի գործերից են «Թագավորական հարսանիքը», «Յոթ հարսնացու յոթ եղբայրների համար», «Զվարճալի մռութիկը»:

1998 թվականին հայտնի ռեժիսորն արժանացել է «Օսկար» մրցանակի «նրբագեղ, էլեգանտ, սրամիտ եւ վիզուալ նորարարությամբ տարբերվող աշխատանքի համար»:

թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Գլխավոր թեմաներ