15:37 03 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.33
  • GBP637.53
  • EUR575.46
  • RUB6.57
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (170)
21030

Մրցակիցները փորձում են հետ չմնալ կորեական հսկայից, բայց նրանք հաստատ դեռ շատ անելիք ունեն։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Քանի դեռ աշխարհը փորձում է «մարսել» Samsung-ի ներկայացրած Galaxy Fold–ը, Nokia-ն ու Huawei–ը պարապ չեն նստում։ Այս երկու ընկերությունները Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կազմակերպված MWC 2019 ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել են իրենց նոր սմարթֆոնները։

Huawei ընկերության նոր ծալվող սմարթֆոնը, որն անվանել են Mate X, ունի 5G ցանցի հնարավորություն։ Բացված վիճակում էկրանի անկյունագիծը 8 դյույմ է։ Նոր ու արագ լիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ սարքը 30 րոպեում կարող է լիցքավորվել մոտ 85%։ Սմարթֆոնը ստացել է իր որակին համարժեք գին` 2600 դոլար։

Nokia-ի նոր սմարթֆոնն էլ կոչվում է Nokia 9 PureView։ Սարքն ունի հինգմոդուլանի հիմնական տեսախցիկ, որի բոլոր մոդուլները 12 ՄՊ են և կարողանում են աշխատել միաժամանակ: Երեքը միագույն են, երկուսը` գունավոր: Օգտատերերից շատերը համացանցում գրում են, որ այն գուցե դառնա «ֆոտոների նոր արքան»։ Սմարթֆոնը չի ունենա ականջակալների համար նախատեսված բնիկ և կաշխատի միայն անլար ականջակալների հետ։ Նորույթը ԱՄՆ–ում շուկա դուրս կգա մարտից և կարժենա 699 դոլար։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Samsung-ը ներկայացրել էր իր ծալվող Galaxy Fold–ը։

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)

Ըստ թեմայի

Մարդիկ նոր ռոբոտ են ստեղծել, որի միակ թշնամին... մոլախոտն է. տեսանյութ
Անկողնում իրար խանգարող զույգերի համար հատուկ մահճակալ է ստեղծվել. տեսանյութ
Microsoft–ը ներկայացրեց ֆանտաստիկ ակնոցի երկրորդ մոդելը. տեսանյութ
Այ քեզ բան. հեծանիվն ու սմարթֆոնն արդեն ծալվում են, բանտերն ու մեքենաները` «խելոքանում»

Գլխավոր թեմաներ