00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը նույն ագրեսիվ հռետորաբանությունն է կիրառում. կոնգրեսականներ

© asparezАдам Шиф. Конгрес.
Адам Шиф. Конгрес. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի իշխանությունները նախկինի նման ատելության կոչեր են հնչեցնում, ընդգծում են Ֆրենկ Փալոնեն և Ադամ Շիֆը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Սումգայիթի ժամանակներից Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ չի փոխվել։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի նիստին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն։

«1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայեր սպանվեցին կամ դաժանությունների ենթարկվեցին բացառապես էթնիկ պատկանելության պատճառով։ Այդ ագրեսիան ծնվեց Ադրբեջանի իշխանությունների և բնակչության հակահայկական հռետորաբանությունից»,– ընդգծել է նա։

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Սումգայիթի ջարդերն ատելության և քսենոֆոբիայի շարունակական դրսևորումն են. ԱԳՆ

Կոնգրեսականները նշել են, որ ավելի քան 3 տասնամյակ Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել այս հանցագործությունն ու դրա մասին հիշատակը։ Պակաս մտահոգիչ չէ նաև այն, որ այդ գործողությունների սադրիչները ազգային հերոս են հայտարարվել։

«Շատ անհրաժեշտ է, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչի և դատապարտի խաղաղ քաղաքացիների դեմ իրականացրած հանցագործությունը։ Ցավոք, Ադրբեջանի կառավարության վերաբերմունքն այդ տարիներից ի վեր չի փոխվել։ Մենք նույն ագրեսիվ հռետորաբանությունն ու Արցախի բնակչությանը վախեցնելու փորձերն ենք լսում և տեսում», – հայտարարել է Փալոնեն։

Նրա խոսքով` նման հանցագործություններն անպատիժ թողնելը նշանակում է ոգեշնչել նոր հանցագործներին։ Դատապարտելը հատկապես կարևոր է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախաշեմին, ընդգծել է ։

Նույն նիստի ժամանակ խոսել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ադրբեջանում ազգային հողի վրա քարոզվող ատելությունը նոր հանցագործությունների է հանգեցնում։ Դրանցից մեկի 15-րդ տարելիցը լրացավ օրեր առաջ։ Հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն էր. Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ–ի դասընթացներին նրան քնած ժամանակ սպանել էր Ռամիլ Սաֆարովը։ Ադրբեջանական իշխանության կենտրոնացված արշավից հետո, նրան Բաքու արտահանձնեցին, որտեղ Սաֆարովին դիմավորեցին հերոսի նման։ Սա Ադրբեջանի քաղաքականության ողբերգական և ակնհայտ դրսևորում է։ Իսկ Արցախյան հակամարտությունը` տասնյակ հազարավոր սպանվածներով և հարյուր հազարավոր փախստականներով, ցույց է տալիս, թե ինչի է բերում անպատիժ մնացած ագրեսիան»,– ընդգծել է Շիֆը։

Նա կոչ է արել անմեղ զոհերի հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ։

Հիշեցնենք, որ Երևանում ամեն տարի երթ է իրականացվում` ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի:

Լրահոս
0