07:06 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Սոմալի

Ահաբեկիչը ռումբ է պայթեցրել Սոմալիի հյուրանոցի մոտ. կան զոհեր, հարյուր վիրավոր

© AFP 2018 / Mohamed ABDIWAHAB
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Չինովնիկների կողմից հաճախ այցելվող Մոգադիշոյի հյուրանոցի մոտ պայթուցիկ սարք է գործարկել մահապարտ ահաբեկիչը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Ալ–Շաբիբ» խմբավորման (արգելված է մի շարք երկրներում) զինյալների և անվտանգության ծառայությունների մարտական բախումների զոհ են դարձել ավելի քան 25 մարդ։ Այս մասին հայտնում է africanews գործակալությունը։

Ինքնասպանը պայթեցրել է իրեն Սոմալիի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մակա–Ալ–Մուքարամ փողոցի հյուրանոցի մոտ, որից հետո ահաբեկիչների մի խումբ գրոհել է ռեստորանի շենքը։

«Առաջին պայթյունից մոտ մեկ ժամ անց տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել»,– նշել են ոստիկանությունում։

Ռեյթերսի տեղեկության համաձայն` մահապարտ–ահաբեկչով ականապատ ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել Hilac UK հյուրանոցի ռեստորանի մոտ` Մակա–Ալ–Մուքարամ փողոցի վրա, որտեղ բազմաթիվ խանութներ և հաստատություններ են գտնվում։ Պայթյունի հետևանքով վնասվել են մերձակա շենքերը, այրվել են տասնյակ ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է պորտալը, պայթյունից հետո հրաձգություն է սկսվել։

Ըստ թեմայի

ԻՊ-ի ահաբեկիչը մահապատժի է ենթարկել սեփական մորը
Ստամբուլում սանտայի հագուստով ահաբեկիչը պայթեցրել է գիշերային ակումբը
Թբիլիսիում ձերբակալվել է ենթադրյալ ահաբեկիչը
թեգերը:
Ահաբեկչություն, Աշխարհ

Գլխավոր թեմաներ