00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափներ «Momo»-ի մասին. ինչու Հայաստանում ծնողները չպետք է խուճապի մատնվեն

© Pixabay / PxhereРебёнок и смартфон
Ребёнок и смартфон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ է իրենից ներկայացնում հավելվածը, որն իբր ստիպում է երեխաներին ու դեռահասներին ինքնասպանություն գործել։ Մասնավորապես, պատասխաններ ենք տալիս հարցերին, թե ով է Momo–ն, ինչպես է նա ազդում երեխաների հոգական աշխարհի վրա, դրա պատճառով սուիցիդի քանի դեպքեր են գրանցվել, ով է կանգնած այդ ամենի հետևում և ինչու ծնողները չպետք է խուճապի մատնվեն։

Գեորգի Մուրադյան, Sputnik Արմենիա

Արդեն մի շաբաթ է` մտացածին «Մոմո Չելենջի» շուրջ աղմուկը չի դադարում։ Դրանում անհայտ անձինք WhatsApp հավելվածի միջոցով կապվում են երեխաների ու  դեռահասների հետ և ստիպում կատարել առաջադրանքներ, որոնք վտանգավոր են նրանց առողջության և կյանքի համար։ Դեղին մամուլին էլ առիթ է պետք. համեմատելով գոյություն չունեցող չելենջը «Կապույտ կետի» հետ, խոսում են ոստիկանական հետաքննությունների մասին, որոնք երբեք չեք եղել։ Ընդհանուր առմամբ, եթե լսել նրանց, մարդկությունը շուտով կվերանա սուիցիդների զանգվածային համաճարակի պատճառով։

Լուսանկարի սարսափեցնող դեմքը, որը հրապարակում են «Մոմո Չելենջի» մասին պատմող գրառումների հետ, ի սկզբանե չեն կոչել Մոմո։ Համենայն դեպս քանդակի հեղինակ Կեսյուկե Ասավան այն անվանում է «Մայր թռչուն» և կապում ճապոնական ֆոլկլորի կերպարի հետ, որը հայտնի է որպես ուբումե։

Նրա լուսանկարները սոցիալական ցանցերում առաջին անգամ հայտնվել են դեռ 2016թ.–ին Ֆրանսիայում,  Գերմանիայում և Իսպանիայում։ Իսպանիայից զարհուրելի նկարները հասել են Լատինական Ամերիկայի երկրներ, որից հետո մարդիկ սկսել են ինտերնետային առասպելաբանությունը։

Մասնավորապես, արգենտինական ԶԼՄ–ներում տարածվել է 12–ամյա աղջկա մահվան մասին պատմությունը, որին սոցիալական ցանցերի օգտատերերը փորձել են կապել «Momo»–ի հետ։ «Momo» բառն օգտագործում են Լատինական Ամերիկայում հայտնի «Siguedores de la grasa» անվանումով WhatsApp–խմբի մասնակիցները։ Մոմոն ոչ մի առեղծվածային նշանակություն չունի. դա ընդամենը «մեմ» բառի խեղաթյուրված տարբերակն է, ինչպես, օրինակ, ռունետում երբեմն օգտագործվում են «մեմաս» և «մեմոս» բառերը։

Եվ այսպես, չնայած, որ ոստիկանությունն Արգենտինայում «Մոմո չելենջի» կամ «Մեմաս չելենջի» գոյության մասին ոչ մի ապացույց չի գտել, ֆեյք նախազգուշացումներն ու հեքիաթներն արդեն տարածում էին գտել։ 2018թ.–ի ամռանը դրանք WhatsApp խմբերի միջոցով սկսել են տարածվել Բրազիլիայում, Մեքսիկայում, ԱՄՆ–ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում։

Ծնողների շարքում իրարանցում առաջացրած առաջին հաղորդագրությունը գրել է մի կին, որն ապրում է Անգլիայի Ուեսթհոուտեն քաղաքում։ Նա վտանգավոր չելենջի մասին գրառում է կատարել Facebook–ի բաց խմբում, որում օգտատերերը նորություններ են հրապարակել Ուեսթհոուտենի մասին։ Այդ խմբից անհանգիստ ծնողները սկսել են «նախազգուշացումներ» տարածել իրենց ծանոթներին, որի հիման վրա համացանցում ամեն օր նոր մանրամասներով հարստացել և բարգավաճել է «Մոմոյի մասին լեգենդը»։

Հաջորդ առավոտ  Manchester Evening News տեղի թերթը ներկայացրել է այդ պատմությունը, իբր «անհանգստանալու ահա այսպիսի պատճառներ ունեն Ուեսթհոութենի ծնողները»։ Դեղին մամուլն արդեն կարող է հղում անել, այնպես որ վիրուսային մեմը սկսել է տարածվել անասելի թափով։ Ուսուցիչները սկսել են «նախազգուշացումներ» տպել և դպրոցներում բաժանել երեխաներին, նամակներ ուղարկել ծնողներին։ Ծնողներն էլ իրենց հերթին սկսել են անջատել տան ինտերնետը, երեխաներից խլել բոլոր գաջեթները, նրանց չուղարկել դպրոց։ Եվ այդ ամենն առանց որևէ ապացույցի, որ գոյություն ունի նման չելենջ և որ այն երեխաներին դրդում է ինքնասպանության։

Гранд-финал Открытого кубка мэра Москвы по киберспорту (12 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հայերը կիբեռսպորտում, կամ վիրտուալ դաժանությունը` գումար վաստակելու իրական միջոց

Հենց Բրիտանիայում հիստերիան սկսել է նվազել, մեմն անսպասելիորեն ակտիվացել է ԱՄՆ–ում` աղջկա կողմից ծնողներին ուղարկած թվիթի պատճառով։ Նույն պատմությունը տարածել են ամերիկյան ինտերնետ–թրոլերը և սկսել խաղալ ծնողների մեդիա անգրագիտության վրա` Մոմոյի մասին առասպելը հասցնելով անհեթեթ մասշտաբների և սոցիալական ցանցերում պատմելով YouTube–ի  տեսանյութերի մասին, որոնք հիպնոսացնում են երեխաներին։ Փետրվարի վերջին մեմը «տեղափոխվել» է ԱՊՀ երկրներ և ահա մի քանի օր է` «զբոսնում» է Facebook–ի հայկական հատվածում։

Եվ ամեն դեպքում, ինչո՞ւ են ծնողները շարունակում հավատալ այսքան ակնհայտ ցնդաբանությանը։ Հոգեբանների կարծիքով, սա բարոյական խուճապի ձև է` կապված ծնողների վախերի հետ, որոնք կարող են չիմանալ, թե ինչով են զբաղվում իրենց երեխաները, երբ իրենք նրանց կողքին չեն։ «Նախազգուշացումներ» տարածելով` նրանք իրենց ավելի հանգիստ են զգում, սակայն, հոռետես Բենջամին Ռադֆորֆի խոսքով, պայքարի նման մեթոդներով կարելի է իրական վնաս հասցնել երեխաներին։

Այսպես, նույնիսկ եթե «Մոմո Չելենջը» գոյություն ունի կամ գոյություն է ունեցել, իրական դեպքեր, երբ այն կարող էր վնաս հասցնել դրան մասնակցած դեռահասներին, չեն գրանցվել։ Սակայն բացառված չէ, որ զանգվածային խուճապի ֆոնին կհայտնվի մարդ, որը կցանկանա իսկապես նման բան անել, բայց տեղեկատվական աղբի ահռելի քանակի պատճառով այն անհնար կլինի իդենտիֆիկացնել։

Նախազգուշացումներ տարածելու կամ ինտերնետն անջատելու փոխարեն, հոգեբանների խոսքով, ծնողները պետք է խոսեն երեխաների հետ կիբեռանվտանգության, կիբեռբուլինգի և այլ ֆենոմեննրի մասին, որոնց նրանք կարող են բախվել համացանցում։

Մյուս կողմից, երեխաների ազատ ժամանակի մասին ծնողների անհանգստության հետ մեկտեղ նման առասպելների տարածման գործընթացում կարևոր դեր է խաղում այն, որ շատ ծնողներ չեն հասկանում` ինչպես են աշխատում նոր տեխնոլոգիաները։

«Անեծքներով տեսանյութերը», «մանիպուլյատոր հաքերները», «մարդկանց գժվեցնող համակարգչային վիրուսները» վիրտուալ աշխարհի մասին ամբողջական պատկերացում չունեցող մարդկանց թաքնված վախերի ծնունդ են։

Միջնադարում եղել են վհուկներ և սատանաներ, 20–րդ դարում մարդիկ վախեցել են թռչող ափսեներից, որոնել ձնե մարդուն, թերթերի խմբագրություններ ուղարկել «այլմոլորակայինների նավերի» լուսանկարներ։ Սակայն սմարթֆոնների, դրոնների և այլ գաջեթների հայտնվելու հետ այդ ամենը կեղծելն ավելի է բարդացել, ուստի մարդկանց երևակայությունը դրսևորվում է համացանցում։

Լրահոս
0