07:04 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Մարտի 8

Երևանը ներառվել է մարտի 8–ին ճամփորդությունների լավագույն քաղաքների ցանկում

© Photo : press office of Yerevan municipality
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, քաղաքացիները երեք հանգստյան օր ունեն` մարտի 8–ը (տոն է), ու ոչ աշխատանքային օրերը` մարտի 9 ու 10 (շաբաթ ու կիրակի)։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն առցանց հարցում է անցկացրել ու կազմել է ռուսական ու արտասահմանյան այն քաղաքների ցանկը, որոնք պահանջարկ են վայելում Կանանց միջազգային օրվա հետ կապված։

Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, քաղաքացիները երեք հանգստյան օր ունեն` մարտի 8–ը (տոն է) ու ոչ աշխատանքային օրերը` մարտի 9 ու 10 (շաբաթ ու կիրակի)։

Մարտի 8–ին կապակցությամբ ճանապարհորդության համար լավագույն քաղաքներն են` Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, Սոչի, Հռոմ, Աստանա, Մոսկվա, Յարոսլավլ, Մինսկ, Պրահա, Յալթա։ Ցանկում հայտնվել են նաև Երևանը, Բաքուն, Բեռլինը, Կազանն ու Տալլինը։

Սանկտ Պետերբուրգի օգտին քվեարկել են հարցվածների 22%-ը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի համար` 18%-ը, Սոչիի` 10%, Իտալիայի մայրաքաղաք Հռոմի համար` 9%-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի` 8%, Մոսկվայի ու Յարոսլավլի համար վեցական տոկոս, Պրահայի` 5%, ու Յալթայի համար քվեարկել է հարցվածների 4%-ը։

Ըստ թեմայի

Միքայել Բադալյան. «Օձաբերդը զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ ունի»
Ռուսական Пятница հեռուստաալիքի զբոսաշրջային հաղորդումներից մեկը կնվիրվի Հայաստանին
Դինամիկան ոգեշնչում է․ ինչպես կփոխվի Հայաստանի «զբոսաշրջային դեմքը»
թեգերը:
Աշխարհ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ