08:41 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Queen խմբի համերգը Փարիզում, 1984 թվական

Մահացել է լեգենդար Queen–ի առաջին բաս-կիթառահար Մայք Գրոուզը

© AFP 2018 / JEAN-CLAUDE COUTAUSSE
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Queen–ի կազմում Գրոուզը հասցրել է նվագել ընդամենը երեք համերգի ժամանակ, սակայն խմբի իրական երկրպագուները մինչև այսօր էլ հիշում են նրան։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Queen լեգենդար խմբի առաջին բաս–կիթառահար Մայք Գրոուզի մահվան մասին Facebook–ում հայտնում է խմբի թմբկահար Ռոջեր Թեյլորը, որն էլ հենց Գրոուզին ժամանակին հրավիրել էր կոլեկտիվ։

«Նա միշտ հզոր էր։ Հանգչիր խաղաղությամբ», – գրել է Թեյլորը` նշելով, որ ընկերոջ նվագն առաջին անգամ լսել է այն ժամանակ, երբ նա դեռ հանդես էր գալիս The Individuals խմբում։

Գրոուզը Queen–ի մասնակից է դարձել 1970 թվականին, սակայն խմբի կազմում նա ընդամենը երեք համերգի է մասնակցել։ Խումբը լքելու քայլը բացատրել է այն հանգամանքով, որ հոգնել է երաժշտական բիզնեսից։ Վարկածներից մեկի համաձայն` նրա որոշման վրա ազդել են Ֆրեդի Մերկուրիի և Թեյլորի վիճաբանությունները։ Նրա գաղափարներից մի քանիսն օգտագործվել են Queen–ի առաջին ալբոմում։

Երաժշտական ամսագրերում որևէ տեղ չի նշվում Գրոուզի ծննդյան հստակ ամսաթիվը։ Սակայն Queen–ի արվեստն ուսումնասիրողները կարծում են, որ երբ նա եկել է խումբ, մոտավորապես 22 տարեկան է եղել։

Ըստ թեմայի

We Will Rock You միանձնուհիներից. նրանք Ֆրեդի Մերկուրիից վատ չեն երգում. տեսանյութ

Գլխավոր թեմաներ