15:13 26 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.98
  • GBP640.13
  • EUR550.08
  • RUB7.56
Կարոն Ռաֆեյելյանը

Կարոլին Ռաֆայելյանը ներառվել է Forbes-ի 2019թ-ի միլիարդատերերի ցուցակում

© AFP 2018 / Frederick M. Brown
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Նա նաև զբաղեցնում է 21-րդ տեղը America's Self-Made Women 2018 վարկանիշում։

 

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Alex and Ani խոշոր ոսկերչական ընկերության սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանը զբաղեցրել է 2057-րդ տեղը 2019թ-ի Forbes վարկածով միլիարդատերերի վարկանիշում։

Հայ ներգաղթյալների թոռ Ռաֆայելյանի կարողությունը Forbes-ի տվյալներով կազմում է 1 միլիարդ դոլար։ Նրա հայրը սկսել է գնդասեղներ և բիժուտերիա պատրաստելուց։

Alex and Ani ընկերությունը (ի պատիվ ավագ դուստրերի) նա հիմնել է 2004թ-ին, հիմա այն ավելի քան 100 ներկայացուցչություն ունի։ Ռաֆայելյանի ընկերությունն  ԱՄՆ օլիմպիական կոմիտեի կողմից ընտրվել էր 2012թ-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի կախազարդերը պատրաստելու համար։

Ռաֆայելյանը ձեռք է բերել անշարժ գույքի ավելի քան 30 օբյեկտ, որոնց մեծամասնությունը գտնվում է նրա հարազատ Ռոդ Այլենդ կղզում։ Նա զբաղեցնում է 21-րդ տեղը Forbes America's Self-Made Women 2018 վարկանիշում։

Ըստ թեմայի

Աստղային երեխաները և կայսրությունների տերերը ըստ Forbes-ի միլիարդատերերի ցուցակի
Կրտսեր Քարդաշյանն առաջին եռյակում է. աշխարհի ամենահարուստ կանայք
Հայտնի է դարձել աշխարհի ամենահարուստ մարդու անունը
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Գլխավոր թեմաներ