23:00 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
33310

Սահմանախախտները փախել են` սպանվածի մոտ թողնելով հերոինի ու ափիոնի չորս կապոց։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Մի քանի օրվա մեջ արդեն երկրորդ հրաձգություն է տեղի ունեցել իրանա–ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։

Նշվում է, որ ադրբեջանական սահմանապահները երեքշաբթի գիշերը վեց զինված սահմանախախտի են հայտնաբերել։ Նրանք Ադրբեջան են եկել Իրանի կողմից։

Пограничная вышка на границе Азербайджана с Ираном
Ադրբեջան–Իրան սահման

Դեպքը տեղի է ունեցել Օստաիր գյուղի մոտակայքում։ Սահմանապահները հրամայել են կանգ առնել, բայց նրանք չեն հնազանդվել ու կրակ են բացել։

Զինծառայողները զենք են կիրառել։ Սահմանախախտներից մեկը տեղում սպանվել է։ Մյուսները, օգտվելով մթությունից ու տարածքի բարդ ռելիեֆից, հետ են փախել։

Իրանցի սահմանապահներին տեղեկացրել են միջադեպի մասին, ու նրանք միացել են հանցագործների որոնման աշխատանքներին։

Սպանված սահմանախախտի մարմնի մոտ հայտնաբերել են հերոինի ու ափիոնի չորս կապոց, որսորդական զենք ու փամփուշտներ։

Обнаруженные наркотические средства
Հայտնաբերված թմրանյութերը

Միջադեպից անմիջապես հետո Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ–գնդապետ Էլչին Գուլիևը հանդիպում է անցկացրել Իրանի Մուգանսկի հատվածի սահմանապահ կոմիսարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են սահմանախախտներին որոնելու համատեղ միջոցառումները։

Начальник Государственной пограничной службы Азербайджана Эльчин Гулиев с иранскими пограничниками
Էլչին Գուլիևը Իրանի սահմանապահների հետ

Հիշեցնենք` մարտի 10–ին Իրանի սահմանին հրաձգության հետևանքով ադրբեջանցի սահմանապահ էր մահացել, ևս մեկը վիրավորվել էր։

թեգերը:
Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ