15:52 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Մարգարիտա Սիմոնյան. Russia Today հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր

Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է RT-ին ու Sputnik–ին ուղղված Պոմպեոյի մեղադրանքներին

© Sputnik / Евгений Биятов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
224 0 0

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հեռակա պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. RT  հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը, որը մեղադրել է Ռուսաստանին նրանում, որ այն RT–ն և Sputnik գործակալությունն օգտագործում է Վենեսուելայում իրավիճակի վրա ազդելու համար։

«Նա ասել է դա այն բանից հետո, երբ New York Times–ը գրել է, որ մարդասիրական օգնությունով բեռնատարներն այրում է ոչ թե Մադուրոն, այլ այն ընդդիմությունը, որին աջակցում են ԱՄՆ իշխանությունները։ Այն, ինչի մասին մեր RT–ն և Sputnik–ը վաղուց են պատմում։ Որ Վենեսուելան մենք ենք, դա ինքնստինքյան ենթադրվում է։ Բայց, ի՞նչ, «Թայմսն» է՞լ մենք ենք», – գրել է նա Telegram–ալիքում։

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Ռուսաստանն օգտագործում է RT–ն և Sputnik գործակալությունը նրա համար, որպեսզի ազդի Վենեսուելայի իրավիճակի վրա։

Ըստ նրա` Ռուսաստանը «պետության կողմից ֆինանսավորվող այնպիսի ապատեղեկատվության մարմիններ է գործի դրել, ինչպիսիք են Russia Today–ը և Sputnik–ը, շեղելու համար ուշադրությունը մարդասիրական աղետից, որին հանգեցրել է Մադուրոյի ռեժիմի գործունեությունը»։

Պետդումայում, մեկնաբանելով Պոմպեոյի խոսքերը, ընդգծել են, որ RT–ն և Sputnik–ը միջազգային հանրությանը պատմում են այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում Վենեսուելայում։

Ըստ թեմայի

Պոմպեոն հրաժարվել է պատասխանել Վենեսուելայի ընդդիմությանը ԱՄՆ ԿՀՎ օգնության մասին հարցին
Հումանիզմ ամերիկյան ձևով. ինչպես սիրիահայերի առաջ փակվեց «դրախտի դարպասը»
Չնայած ձերբակալությանը՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես կարևոր գործընկերներ են. Պոմպեո
Հերթական «Փաուելի սրվակը», կամ ինչպե՞ս է Պոմպեոն Իրանում մաֆիա ու ահաբեկիչ գտել
Մանևրումներ հայկական ձևով. կկարողանա՞ Հայաստանը խուսափել խութերից
թեգերը:
Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մարգարիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ