07:43 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP611.99
  • EUR535.62
  • RUB7.44
Model Y

Tesla-ն ներկայացրել է իր նոր ամենագնաց էլեկտրամեքենան. տեսանյութ և լուսանկար

© AFP 2018 / FREDERIC J. BROWN
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
26120

Էլեկտրամոբիլների աշխարհում առաջատար ընկերությունը ներկայացրել է իր էլեկտրամոբիլի նոր մոդելը և ներկայացրել գներն ու հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Tesla մեքենաշինական ընկերությունը թողարկել է իր նոր մոդելը` ամենագնաց Model Y-ը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկն իրենց ստեղծած էլեկտրամեքենան ցույց է տվել Լոս Անջելեսում կազմակերպված ցուցադրության ժամանակ, որը հեռարձակվել է Youtube–ի ուղիղ եթերում և Tesla ընկերության պաշտոնական կայքում։

Спортивный автомобиль Tesla модель Y
© REUTERS / HANDOUT
Model Y

Նոր մեքենայի ամենաէժան տարբերակը հասանելի կլինի 2021 թվականի գարնանը` 39 հազար դոլարով, իսկ ամենաթանկը` Model Y Performance-ը, որը կարժենա 60000 դոլար, հասանելի կլինի 2020 թվականի աշնանը։

Ամենաէժան տարբերակն առանց լրացուցիչ լիցքավորման կկարողանա անցնել 370 կիլոմետր, 100 կմ/ժ արագություն կհավաքի 5.9 վայրկյանում, մաքսիմալ արագությունը կհասնի մինչև 193կմ/ժ–ի և, ըստ գնորդի ցանկության, կունենա մինչև յոթ նստատեղ։

Իսկ 60 հազար դոլար արժեցող մոդելը մեկ ամբողջական լիցքավորման դեպքում կկարողանա անցնել 451 կմ։ Մեկ ժամում առավելագույնը կանցնի 241 կմ։

Հիշեցնենք, որ Model Y-ն ընկերության հիմնադրման ժամանակից ի վեր թվով հինգերորդ մոդելն է։ Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Ըստ թեմայի

Հարի Փոթերի կախարդական աշխարհն օգնության է կանչում բոլոր հրաշագործներին ու վհուկներին
«Վրիժառուներ. խաղի վերջ» ֆիլմի նոր թրեյլերը հայտնվել է համացանցում. տեսանյութ

Գլխավոր թեմաներ