16:25 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.53
  • GBP607.42
  • EUR539.80
  • RUB7.55
Զինծառայող

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է

© Photo : press office of the Ministry of Defence of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
465 0 0

Ադրբեջանը հաստատում է սահմանախախտման դեպքը, բայց պնդում է, որ իր քաղաքացին հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։

Ադրբեջանը հաստատում է նաև, որ սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է։ Ադրբեջանական կողմը, սակայն, հայտարարում է, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։

Հիշեցնենք` այսօր, ժամը 01։30 սահմանում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանցի սահմանախախտ է հայտնաբերվել ու ձերբակալվել:

Հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանախախտին, նախազգուշացրել, բայց նա չի ենթարկվել նախազգուշացմանը և վնասազերծվել է։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Ըստ թեմայի

Երևանը ջանքեր է գործադրելու Կարեն Ղազարյանի ազատ արձակման ուղղությամբ. ԱԳՆ
Հայաստանը Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ում կներգրավվի որպես երրորդ կողմ. Զեյնալյան
Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հարցը
Ոչ մի օրիգինալ բան, սցենարը նույնն էր. փորձագետը գնահատել է Ադրբեջանի զորավարժությունները
Արցախի և Ադրբեջանի շփման գոտում ավելի քան 3000 կրակոց է հնչել մեկ շաբաթում. ՊՆ
թեգերը:
Ադրբեջան

Գլխավոր թեմաներ