08:07 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Տեսարան ԱՄՆ Ալաբամա նահանգից

Նահանգապետի ուղերձի շեշտադրումները. Ալաբաման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

CC BY 2.0 / André Natta / Birmingham's skyline from it's highest point
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20510

ԱՄՆ նահանգներից մնաց միայն մեկը՝ Միսիսիպին, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դառնալով 50 նահանգներից 49-րդը: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

 Իսկ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ներկայացրել է նահանգապետ Քեյ Իվիի ուղերձի ֆոտոպատճենը։

Ուղերձում խոսվում է Օսմանյան կայսրությունում և՛ 1.5 մլն հայերի, և՛ ավելի քան 1 մլն հույների, ասորիների և այլ ժողովուրդների ոչնչացման մասին։

1915-30 թվականներին ԱՄՆ–ում ժողովրդական նվիրատվություններով օգնության հիմնադրամ է ստեղծվել։ Այդ տարիներին տուժածների համար այն ժամանակվա ընկալմամբ  աննախադեպ գումար էր հավաքվել` 117  մլն դոլար։ Գումարի հանգանակման հարցում ակտիվ մասնակցություն են ունեցել  նաև Ալաբամա նահանգի բնակիչները, ընդգծվում է հայտարարության տեքստում։

ԱՄՆ վերջին նահանգը, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, Միսիսիպին է։ ԱՄՆ–ն Ցեղասպանությունը չի ճանաչել նաև համապետական մակարդակով։

Սակայն քաղաքների և նահանգների մակարդակով, ինչպես նաև առանձին կոնգրեսականների ուժերով, ամեն տարի ԱՄՆ–ում հիշատակի տասնյակ միջոցառումներ են անցկացվում։

թեգերը:
Ցեղասպանություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Գլխավոր թեմաներ