20:44 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
819 0 0

«Մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ Վրաստանը չի ավարտել ներպետական ընթացակարգերը։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Բուլղարիայի իշխանությունները խզել են Հայաստանի և Վրաստանի հետ բեռնափոխադրումների մասին եռակողմ համաձայնագիրը, քանի որ այն այդպես էլ չի գործել, Sputnik Արմենիային հաղորդեցին տրանսպորտի նախարարությունից։

Մարտի սկզբին բուլղարական ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Բուլղարիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել Հայաստանի և Վրաստանի հետ մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը՝ ստորագրված 2003թ-ին։

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պարզաբանեցին, որ խոսքը Երևանի, Թբիլիսիի և Սոֆիայի միջև «Մուլտիմոդալային բեռնափոխադրումների մասին» եռակողմ պայմանագրին է վերաբերվում, որը ստորագրված է 2003թ-ի հոկտեմբերի 10-ին Երևանում։

«Համաձայնագիրը մինչև հիմա ուժի մեջ չի մտել։ Բուլղարական կողմի (որը  պայմանագրի պահապանն է) ծանուցման համաձայն, վրացական կողմն այդպես էլ տեղյակ չի պահել ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին», - ասվում է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է խզելու պատճառներին, ապա գերատեսչությունում ասել են, որ  «բուլղարական կողմի հայտարարության համաձայն, նշված համաձայնագիրը պարունակում է մի շարք հակասություններ, որոնք անհամատեղելի են ԵՄ օրենսդրության հետ»։

2007թ-ին Եվրամիություն մտնելուց հետո դրանք անընդունելի են դարձել Բուլղարիայի համար։

Պայմանագիրը, որը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2004թ-ին, ուղղված է եղել երկրների միջև մուլտիմոդալային փոխադրումների թեթևացմանը (մասնավորապես, առաջարկել է տարանցման դեպքում ճանապարհային վճարների և ներկրման տուրքի չեղարկում)։

Մուլտիմոդալային փոխադրումը բեռների տեղափոխությունն է մի պայմանագրով, որն  իրականացվում է տրանսպորտի առնվազն երկու տեսակներով։

Ըստ թեմայի

«Հիանալի» այլընտրանք Վերին Լարսին. ինչը՞ կփրկի հայ փոխադրողներին
Զուրաբիշվիլիի այցը Հայաստան. գոհ են արդյո՞ք Երևանն ու Թբիլիսին
Ի՞նչ անակնկալ էր սպասում Վրաստանի նախագահին Փաշինյանի հետ ճաշելուց հետո
Հայաստան-Իսրայել հարաբերություններն աշխուժացնելու միայն երկու ճանապարհ կա. Ցինկեր
Ինչո՞ւ բրիտանացին չի հեռանա Հայաստանից, իսկ հայկական գարեջուրը «կողողի» տարածաշրջանը
Նովրուզ Բայրամ և մեծ լայք հայերին. ինչպե՞ս են իրանցի երիտասարդները զվարճանում Երևանում
Դրանք շահարկումներ չեն. ինչը՞ կստիպի ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գլխավոր թեմաներ