20:53 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Վլադիմիր Զելենսկի

Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրության առաջատարն է. մշակվել է քվեների 45,45%–ը

© Sputnik / Екатерина Чеснокова
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

ՈւՀԱ նախկին մասնակից և շոումեն Զելենսկին շարունակում է առաջատար մնալ Ուկրաինայի նախագահական ընտրությունում։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի նախագահի ընտրության քվեների 45,45% –ի մշակումից հետո պարզվել է, որ առաջատարը դերասան Վլադիմիր Զելենսկին է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԿԸՀ–ի նախնական տվյալով` Զելենսկու օգտին են քվեարկել ընտրողների ավելի քան 30 տոկոսը։ Սա բավարար չէ հաղթանակի համար, այդ պատճառով երեք շաբաթ անց կկայանա ընտրության երկրորդ փուլը։

Ընդհանուր առմամբ 6 միլիոն 728 հազար 298 ընտրող է մասնակցել ընտրությանը։ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է 16,65% քվե, իսկ Յուլյա Տիմոշենկոն` 13,13%։

Մեկնաբանելով ընտրություններից նախնական արդյունքները` Զելենսկին ասել է, որ «մայդաններ չի հավաքելու», եթե ուկրաինացիներն իրեն դեմ լինեն, բայց պատրաստ է երկրորդ փուլից առաջ բանավեճ անցկացնել Պորոշենկոյի հետ, որը դերասանին անվանել է «Կոլոմոյսկու խամաճիկը» (գործարար Իգոր Կոլոմոյսկի)։

 

Գլխավոր թեմաներ