08:51 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Սարիկ Անդրեասյանը Դմիտրի Նագիևի հետ

Ի՞նչ է արել Սարիկ Անդրեասյանը «ինսթագրամի պոմպի» հետ Լոս Անջելեսի լողափին. լուսանկար

© Sputnik / Владимир Песня
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
44 0 0

«Երկրաշարժ» և «Չներվածը» ֆիլմերի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խորհրդավոր լուսանկար է հրապարակել անձրևանոցով տղամարդու հետ։ Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, թե ով է եղել խորհրդավոր անծանոթը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել անձրևանոցով անծանոթ տղամարդու հետ։

«Թակենք երկնքի դռները», – լուսանկարի տակ գրել է Անդրեասյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Լուսանկարի վրա չի եղել ո՛չ թեգ, ո՛չ գեոլոկացիա։ Sputnik Արմենիան փոքր հետաքննություն է անցկացրել և պարզել, որ լուսանկարի անծանոթը Դմիտրի Նագիևն է։

Նագիևը և ռեժիսորը գրեթե միաժամանակ լուսանկար են հրապարակել արևոտ Լոս Անջելեսից, թեև առանց տեղանքը նշելու։ Հայտնի է, որ Անդրեասյանը հիմա գտնվում է «հրեշտակների քաղաքում», որտեղ ապրում են նրա ազգականները և ընկերները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дмитрий Нагиев (@nagiev.universal)

Նագիևի հրապարակած լուսանկարում նրա հագուստը լիովին համապատասխանում է Անդրեասյանի լուսանկարի անծանոթի հագուստին։

«Որերորդ տարին է` «ներմուծում» եմ իմ լուսանկարները և դեռ կշարունակեմ։ Ինձ այդպես էլ անվանում են` ինսթագրամի պոմպ», – գրել է արտիստը։

Նշենք, որ տղամարդիկ ընկերացել են «Չներվածը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի գլխավոր դերում խաղացել է Նագիևը։

Ըստ թեմայի

Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարի Զամյատինի «Մենք» հակաուտոպիայի մոտիվներով
Սարիկ Անդրեասյանի կինը բաժանվելուց հետո չի հրաժարվի հայկական ազգանունից. լուսանկարներ
«Չներվածը». Նագիևը լացացնում է Սարիկ Անդրեասյանի լուրջ ֆիլմում
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Գլխավոր թեմաներ