23:55 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Թուրքիա

Էրդողանի կուսակցությունը կպահանջի նորից ընտրություն անցկացնել Ստամբուլում

© Sputnik / Алтан Гочер
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համաձայն չէ Ստամբուլում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։ Կուսակցությունը համարում է, որ քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ԿԸՀ–ից կպահանջի Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություն անցկացնել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը։

Կուսակցության որոշումը նա բացատրել է մարտի 31-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում թույլ տված բազմաթիվ խախտումներով։

Ավելի վաղ իշխող կուսակցությունը բողոք էր ներկայացրել ԿԸՀ–ին` Ստամբուլում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ։ Ըստ այդ արդյունքների` հաղթել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

«Խոսքը ոչ միայն խախտումների և սխալների մասին է, այլև կազմակերպված միջամտության։ Մենք գնալու ենք մինչև վերջ և օգտագործելու ենք բոլոր օրինական մեթոդները։ Դրանից հետո բազմաթիվ հետաքննություններ կլինեն։ Նրանք, ովքեր կապ կունենան խախտումների հետ, պատասխան կտան օրենքի առաջ», – լրագրողներին ասել է Յավուզը։

Հիշեցնենք` Իմամօղլուն հայտարարել է, որ ինքն է հաղթել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, և կոչ է արել ԿԸՀ–ին հնարավորինս արագ հրապարակել քվեարկության արդյունքները։

Ընտրությունների նախնական արդյունքներով` նա ստացել է քվեների 48,79%–ը` առաջ անցնելով «Արդարություն և զարգացում» կուսակցության մրցակցից` նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդիրիմից, որը 48,52% քվե է ստացել։ Յըլդիրիմը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համախոհներից է։

Ըստ թեմայի

Հովհաննիսյան. «Թուրքիայի ընտրությունների նախնական պատկերով Էրդողանի դիրքերը թուլացած են»
Էրդողանը կորցրեց իշխանությունը Թուրքիայի մեծ քաղաքներում. ի՞նչ օգուտ դրանից հայերին
Թուրքիայում կայացած ընտրությունները մի քանի անակնկալ մատուցեցին. փորձագետ
թեգերը:
Թուրքիա

Գլխավոր թեմաներ