14:51 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Մևլութ Չավուշօղլու

Անկարան F-35 կործանիչների փոխարեն ուրիշ ինքնաթիռ կգտնի. Չավուշօղլու

© Sputnik / Владимир Песня
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Եթե ԱՄՆ–ն հրաժարվի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարել, Անկարան արժանի փոխարինում կգտնի։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Թուրքիան F-35 կործանիչների փոխարեն այլ բան կգտնի, եթե ԱՄՆ–ն հրաժարվի F-35 մատակարարել այն պատճառով, որ Անկարան С–400 ռուսական զենիթահրթիռային համալիրներ է գնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Եթե չհաջողվի F-35 գնել, ապա Թուրքիան նմանատիպ ինքնաթիռներ կգնի այլ երկրներից։ Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև սկսենք հինգերորդ սերնդի մեր կործանիչներն արտադրել»,– Չավուշօղլուի ասածը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական NTV–ն։

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ չի հրաժարվի С–400 գնելու մտադրությունից. ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը պետք է տեղ հասնի հուլիսին։ ԱՄՆ–ն հայտարարում է, որ С–400 համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ–ի չափորոշիչներին, և այդ ինքնաթիռները գնելու համար Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով։ Վաշինգտոնն անընդհատ ասում է, որ կկասեցնի կամ կհետաձգի ամերիկյան F-35 նորագույն ինքնաթիռների վաճառքը։

Գլխավոր թեմաներ