11:19 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Մանեկեն

Մերկացրել են մանեկենին ու անպարկեշտ գործողություն արել. Անթալիայում 3 հոգու են ձերբակալել

CC0 / olafpictures / Turkey
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդկանց, որոնք անպարկեշտ գործողություններ են արել խանութի մանեկենի նկատմամբ. մերկացրել են տիկնիկին ու տարել մուշտակը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 25–30 տարեկան երեք տղամարդու մուշտակի գողության ու մանեկենի հանդեպ «անպարկեշտ գործողություններ» անելու համար։

Տարօրինակ դեպքը տեղի է ունեցել կանանց հագուստի խանութներից մեկում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Haberturk հեռուստաընկերությանը։

Առավոտյան խանութի տերը հայտնաբերել է, որ մանեկենի հագի մուշտակը չկա ու զանգել է ոստիկանություն։ Ոստիկանները մանեկենի վրա բազում մատնահետքեր են հայտնաբերել։ Տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ երեք տղամարդ գիշերը խանութ են ներխուժել ու մերկացրել մանեկենին, համբուրել են նրան ու անպարկեշտ գործողություններ արել։

Տղամարդկանց ձերբակալել են։ Դեպքի որոշ հանգամանքները պարզելուց հետո նրանց ազատ են արձակել` ոստիկանների հսկողության տակ թողնելով։ Գողության հետաքննությունը շարունակվում է։

Ըստ թեմայի

Քարդաշյանի ավագ քույրը մերկացել է լոգարանում. լուսանկարներ

Գլխավոր թեմաներ