15:24 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Պյոտոր Պորոշենկո

«Ты ж меня обманула» երգը՝ Պորոշենկոյի կատարմամբ. ուկրաինական ընտրական «ռոմանտիկան»

© Sputnik / Stringer
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

«Ռեյտինգ» սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուներից Զելենսկիի վարկանիշը 61% է, մինչդեռ Պորոշենկոյինը՝ ընդամենը 21%:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն իր մրցակից Վլադիմիր Զելենսկիի հետ չկայացած բանավեճից հետո երգել է «Չէ որ դու ինձ խաբել ես» ("Ты ж меня обманула") երգը. այս մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ապրիլի 14-ին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում սպասելու է իր մրցակցին` նախընտրական բանավեճի համար: Նա նաև հրավիրել էր տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ բանավեճին հետևելու համար: Զելենսկին էլ իր հերթին հայտարարել էր, որ պատրաստվում է Պորոշենկոյի հետ բանավեճն անցկացնել ապրիլի 19-ին: Արդյունքում, Զելենսկին չմասնակցեց այսօր նախատեսված բանավեճին:

«Ես հիմա կիջնեմ բեմից, մենք միասին կգնանք մարզադաշտ լուսանկարվելու: Թող երկիրն ու ամբողջ աշխարհը տեսնի, որ Պորոշենկոն ժողովրդի հետ է»,- ասաց Պորոշենկոն, այնուհետև գնաց իր կողմնակիցների հետ լուսանկարվելու:

Բեմից իջնելուց առաջ Պորոշենկոն ուկրաինական KOZAK SYSTEM ռոք խմբի մեներգիչ Իվան Լանիոյի հետ երգեց «Չէ որ դու ինձ խաբել ես» ("Ты ж меня обманула") երգից մի հատված:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրությունները: ԿԸՀ տվյալներով՝ հաղթանակի համար թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել անհրաժեշտ թվով քվեներ, այդ պատճառով նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա ապրիլի 21-ին: Երկրորդ փուլին մասնակցում են Պորոշենկոն և Զելենսկին. վերջինս առաջին փուլում գրեթե կրկնակի շատ քվե էր ստացել, քան գործող նախագահը: «Ռեյտինգ» սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Զելենսկիի վարկանիշը 61% է, մինչդեռ Պորոշենկոյինը՝ ընդամենը 21%:

Ըստ թեմայի

Վերջ Ռուսաստանի հետ ընկերությանը. Պորոշենկոն նոր օրենք է ստորագրել
«Ակնկալում եմ Ուկրաինայի և իմ հաղթանակը». Պորոշենկոն քվեարկել է
թեգերը:
Ընտրություններ

Գլխավոր թեմաներ