08:26 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Մևլյութ Չավուշօղլու

Կհանդիպենք Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. ֆրանսիացի պատգամավորը` Չավուշօղլուին

© AFP 2018 / FREDERICK FLORIN
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (192)
125030

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի և ֆրանսիական խորհրդարանի պատգամավորի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել կապված ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սոնյա Կրիմին մեղադրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության մասին վերջինիս խոսքերից հետո։

Ապրիլի 12-ին ֆրանսիական պատվիրակությունը Անթալիայում ՆԱՏՕ–ի ԽՎ–ի սեմինարի ժամանակ լքել է նիստերի դահլիճը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի ելույթից հետո։ Վերջինը քննադատությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին, որը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

ՆԱՏՕ–ի ԽՎ–ի 99-րդ սեմինարին ելույթ ունենալով` Կրիմին հայտարարել է, որ ապշած է Օսմանյան պետությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հարցով Անկարայի դիրքորոշմումից։

Ի պատասխան Չավուշօղլուն նշել է, որ Ֆրանսիան իրավունք չունի Թուրքիային պատմության դասեր տալ, այդ թվում` Ցեղասպանության թեմայով։

Կրիմիի գլխավորությամբ Ֆրանսիացի պատվիրակները լքել են նիստերի դահլիճը։ Ավելի ուշ նա ուղիղ եթեր է դուրս եկել և հայտարարել, որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող պատմությունը վերաշարադրել այնպես, ինչպես ցանկանում են։

«Կհանդիպենք ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», – ասել է Կրիմին։

Նա նաև Facebook–ում գրառում է արել, որտեղ նշել է, որ Ֆրանսիան գիտի, ինչպես վարվի իր պատմության հետ։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելով, Ֆրանսիան որևէ մեկին դաս տալու նպատակ չի հետապնդում և չի ընդունում նման բան որևէ մեկից, այդ թվում` Թուրքիայից։ Վիրավորելը թույլերի գործելաոճն է», – գրել է նա` արձագանքելով Թուրքիայից ստացված ակնարկներին։

«Երբ ամբարտավան Չավուշօղլուն գոռոզության և քաղաքավարություն դասեր է տալիս` մեծամտորեն և անհարգալից», – գրել է նա Twitter–ում` հիշատակելով միջադեպը։

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր էր ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու մասին։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (192)

Ըստ թեմայի

«Որպեսզի աշխարհն իմանա ոճիրի մասին». լուռ ակցիա ԱՄՆ–ում Ցեղասպանության զոհերի հիշատակին
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը նյարդայնացրել է Անկարային
Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը. մոմավառություն Սպիտակ տան դիմաց. տեսանյութ
թեգերը:
Ցեղասպանություն, Թուրքիա, Ֆրանսիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ