05:10 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ ղեկավարների հանդիպումը Մոսկվայում

Երևանը և Բաքուն շահագրգռված են, որ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա. Լավրով

© Photo : press office of the MFA of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (214)
7820

Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները կիրագործվեն։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ չեն մնա թղթի վրա։ Այդ մասին նա հայտարարել է այսօր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ ասուլիսի ընթացքում։

«Այո, ես կարդացել եմ այն մեկնաբանությունները, որ նման բաները, հատկապես մարդասիրական ոլորտում, համաձայնեցվել են նաև նախկինում, բայց միշտ չէ, որ կատարվել են։ Դա ճիշտ է։ Բայց ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ Մոսկվայում կայացած այդ հանդիպման արդյունքում թե՛ Երևանը, թե՛ Բաքուն շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա»,– ասաց Լավրովը։

Նա նշել է, որ ռուսական կողմը կշարունակի օգնել այդ գործընթացում։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 15–ին հանդիպում են անցկացրել, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել հակառակորդի տարածքում գտնվող բանտարկյալների և հարազատների տեսակցությունը կազմակերպելու մասին։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (214)

Ըստ թեմայի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Մենք ձախողել ենք Ցեղասպանության ճանաչման գործում. Զոհրաբ Մնացականյան
Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արցախ, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ