20:49 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Անդրեյ Անդրեևը (իսկական անունը` Անդրեյ Վագների Օհանջանյանց)

Հայազգի միլիարդատերը խոշոր գումար կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարին

© AFP 2018 / ERIC PIERMONT
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
211321

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նպաստող անձանց ցուցակում ևս մեկ անուն է ավելացել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ռուսաստանում բնակվող և հայկական արմատներով Անդրեյ Անդրեևը (իսկական անունը` Անդրեյ Վագների Օհանջանյանց)`Badoo կայքի հիմնադիրը, ընկերության եկամուտների մի մասը կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։ Անդրեևն այդ մասին գրել է Instagram–ում։

«Աստվածամոր տաճարի սարսափելի ողբերգությունից հետո ես զգալի նվիրատվություն եմ հատկացնում կառույցի վերականգնման համար։ Խոստանում եմ փոխանցել եկամուտների 100 տոկոսը, որը Badoo–ն կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 միլիոն օգտատերերից։ Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է», – գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

#notredamedeparis

Публикация от Andrey Andreev (@andreev)

Անդրեևը ողբերգության մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Forbes–ը հայտնում է, որ նա լուրն իմանալուց հետո շոկի մեջ է ընկել։

Անդրեևի խոսքով` Ֆրանսիան հիանալի երկիր է, և ինքը Badoo–ի թիմի հետ որոշել է, որ չի կարող անտարբեր մնալ։

«Ես, ինչպես և ամբողջ աշխարհը, չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ տաճարի հետ կարող է ինչ–որ բան պատահել։ Դա Ֆրանսիայի անքակտելի խորհրդանիշն է, որն անցել է պատերազմների ու հեղափոխությունների միջոցով։ Եվ միշտ գտնվել են մարդիկ, որոնք օգնել են վերականգնել տաճարը ցանկացած աղետից հետո», – ասել է Անդրեևը։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ լուսանկարներում. ֆոտոշարք

Գործարարը չի պարզաբանել, թե կոնկրետ որքան գումար կհատկացնի տաճարի վերականգնման համար։

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել ու փլուզվել են տաճարի աշտարակը և տանիքը:

Ըստ թեմայի

Կարծես սրբերը գիտեին, 3 օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել էին քանդակները. Սարգսյան
Փաշինյանը գրել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի մասին
Փարիզի Աստվածամոր տաճարը նույն տեսքով կվերականգնվի՞. խոշոր գումարներ են հատկացվում
Փարիզի այրված տաճարի համար 2 օրում ավելի քան 1 միլիարդ եվրո է հավաքվել. ով ինչքան է տվել

Գլխավոր թեմաներ