00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնում խենթեր չեն նստած. ինչու է ԱՄՆ-ին պետք Իրանի ԻՀՊԿ–ի դեմ «պատերազմ» սկսել

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցКорпус стражей исламской революции (КСИР) в парадной одежде во время празднования годовщины исламской революции в Тегеране.
Корпус стражей исламской революции (КСИР) в парадной одежде во время празднования годовщины исламской революции в Тегеране. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հնարավոր նպատակներին:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԱՄՆ–ն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել՝ Թեհրանի նկատմամբ սեփական ագրեսիվ և հաճախ անբացատրելի գործողությունները հիմնավորելու նպատակով: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Президент США Дональд Трамп  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». ԱՄՆ-ն նոր գլոբալ քաղաքական սադրանքի է դիմել. այս անգամ՝ արևմտյան կիսագնդում

Նրա խոսքով՝ ամերիկացիների համար, այդ թվում՝ քարոզչական հարթության վրա, ավելի հեշտ է պայքարել «ահաբեկչական կազմակերպության», քան օրինական, լեգիտիմ կառույցի դեմ:

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) ներառեց օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Դրան ի պատասխան, Իրանը ահաբեկչական կառույց ճանաչեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը:

«Թեպետ ԻՀՊԿ–ն նոր կառույց է, որը ստեղծվել է Իսլամական հեղափոխությունից հետո, այնուամենայնիվ շատ խորը արմատներ ունի: ԻՀՊԿ–ն Իրանի բազմադարյա պետականության խորության և ժառանգականության խորհրդանիշն է: Մենք գիտենք, որ նման կառույց է գոյություն ունեցել Աքեմենյան Պարսկաստանում և կոչվել է «Անմահների գունդ», ևս մեկ նման կառույց՝ «Մատյան գունդը», որի մասին հիշատակվում է նաև հայ պատմիչների աշխատություններում, գոյություն է ունեցել Սասանյանների ժամանակաշրջանում», – ասաց Ոսկանյանը։

Փորձագետը ուշադրություն հրավիրեց ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանքի վրա. այսօր Իրանում ամենահայտնի ռազմական գործիչը ԻՀՊԿ ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին է: Նա գրեթե առասպելական կերպար է դարձել, և ԻՀՊԿ-ին ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելը նպատակ ունի վարկաբեկել Իրանում և տարածաշրջանում մեծ հեղինակություն վայելող մարդկանց:

Затопленные улицы в северной иранской деревне Агх-Галех (23 марта 2019). Иран - Sputnik Արմենիա
Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանի ջրհեղեղից տուժած քաղաքացիներին

ԱՄՆ-ն այս փուլում փորձում է խեղդել Իրանը՝ պատժամիջոցների միջոցով, և ԻՀՊԿ–ի հետ կապված պատմությունը լիովին տեղավորվում է այդ համատեքստում։ Ամերիկացիները Իրանի հետ անմիջական ռազմական հակամարտության մեջ չեն մտնի, քանի որ Վաշինգտոնում բավականին ադեկվատ մարդիկ են նստած, կարծում է Ոսկանյանը: Իսկ Իրանի դեմ պատերազմը բառացիորեն կփլուզի տարածաշրջանը:

«ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների առիթ է տալիս: Ցանկացած պետություն կամ կազմակերպություն, որը Իրանի հետ առևտրատնտեսական և այլ հարաբերություններ ընթացքում գործ ունենա ԻՀՊԿ–ի հետ, կհայտնվի ամերիկացիների պատժամիջոցների թիրախում, որպես ահաբեկչության աջակից»,- ասաց Ոսկանյանը։

Փորձագետը նշեց, որ ԻՀՊԿ-ն չափազանց կարևոր դեր է խաղում Իրանի տնտեսության մեջ, և օրինակ, հրթիռաշինության ոլորտը, ըստ էության, ենթարկվում է ԻՀՊԿ-ին։

Ոսկանյանի կարծիքով՝ Իրանի դեպքում ԱՄՆ-ի հետապնդած հիմնական նպատակը տնտեսական դժվարությունների արդյունքում սոցիալական ըմբոստության նախադրյալներ ստեղծելն է և իշխանության տապալումը: Սակայն, ամերիկյան պատժամիջոցների բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, իրանցիները բավականին լավ են ապրում, կարծում է փորձագետը:

Ըստ նրա` Իրանի շարքային բնակիչն այսօր սնունդ հայթայթելու, հագուստի կամ կացարանի հետ կապված խնդիրներ չունի: Կան, իհարկե, ծայրահեղ աղքատներ և չափազանց հարուստներ, սակայն ակնհայտորեն չի կարելի իրավիճակն աղետալի անվանել: Արևելագետը նկատեց, որ Իրանը վաղուց է սովորել ապրել պատժամիջոցների պայմաններում: Այն շատ հարցերում ինքնաբավ երկիր է, և ցանկացած նոր սահմանափակող միջոց նրանց համար սեփական արտադրությունը զարգացնելու խթան է դառնում:

Լրահոս
0