11:43 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Действующий президент Украины Петр Порошенко с супругой Мариной во время голосования на одном из избирательных участков в день второго тура выборов президента Украины (21 апреля 2019). Киев

Պյոտոր Պորոշենկոն ընդունել է պարտությունը Ուկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում

© Sputnik / Stringer
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
30420

Համաձայն հարցումների, որն ացկացվել է ТСН (1+1)-ի պատվերով, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ Զելենսկին հավաքել է ձայների 72,7 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտոր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Երբեք մի հանձնվի, լսում եմ նույնիսկ հիմա, երբ տեսնում եմ exit poll-ի տվյալները: Դրանք ստիպում են ինձ զանգահարել իմ օպոնենտին և շնորհավորել նրան», - ասել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր նախընտրական շտաբում՝ exit poll-ի տվյալներին ծանոթանալուց հետո:

Ըստ exit poll-ի տվյալների Վլադիմիր Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Համաձայն հարցումների, որն ացկացվել է ТСН (1+1)-ի պատվերով, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ Զելենսկին հավաքել է ձայների 72,7 տոկոսը:

Նույն տվյալների համաձայն Պյոտոր Պորոշենկոյին ձայն է տվել ընտրողների 27,3 տոկոսը:

Հիշեցնենք, որ սա Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է. առաջին փուլում նախագահի պաշտոնին հավակնում էին 39 թեկնածուներ:

Ուկրաինայում նախագահի լիազորությունները 5 տարի են: ԿԸՀ-ը պարտավոր է ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարել, տվյալ դեպքում, մինչև մայիսի մեկը՝ ներառյալ:

Մինչև հունիսի 3-ը պետք է կայանա նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:

Գլխավոր թեմաներ