10:37 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հասան Ջեմալ

Ջեմալ փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել սոցցանցում

CC BY-SA 4.0 / Armineaghayan / Hasan Cemal (cropped, resized and color corrected)
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (193)
227 0 0

Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և  Հրանտ Դինքի  մասին գրառում է արել Twitter-ում։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, այն դարձյալ բուռն քննարկման առարկա է դարձել:

«Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։

Հասան Ջեմալի վերոնշյալ գրառումը իր հետևորդ ազգայնականների շրջանում դժգոհությունների պատճառ է դարձել: Մասնավորապես նրանցից մի քանիսը, փորձելով հակադարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին, առաջ են քաշել թուրքական անհիմն պնդումները, ըստ որոնց ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ հակառակը։ 

«Մարդ ինչպիսի ուղեղ պետք է ունենա, որ այս օրով նման գրառում կատարի»,–գրել է օգտատերերից մեկը:

«Հասան Ջեմալ դու շատ ստոր մարդ ես»:

«Ատելությամբ դատապարտում եմ Հասաջան Ջեմալի գրառումը: Հայերը այդ տարիներին սպանել են «Միություն և առաջադիմության» կուսակցության մի շարք ղեկավարներին»: 

«Կեցցե Էնվեր փաշան, Կեցցե Ջեմալ փաշան։ Իթթիհադականները կմեռնեն, բայց իթթիհադականությունը չի մեռնի»։

Սրանք մյուս օգտատերերի մեկնաբանություններն են։

Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (193)

Ըստ թեմայի

«Մուշից մի բուռ հող կբերեք…». Մխո պապի ցանկությունը դեռ չի կատարվել
Ինչքան ասենք` հիշում ու պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու. Արամ Սարգսյան
«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից
թեգերը:
Հայաստան, Ցեղասպանություն, Թուրքիա

Գլխավոր թեմաներ