03:10 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Շրի Լանկա. 21 ապրիլի 2019 թ.

Նոր պայթյուններ Շրի Լանկայում. երկրի նախագահը հրամայել է խուզարկել կղզու բոլոր տները

© AP Photo / Eranga Jayawardena
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Երեք պայթյուն է որոտացել Շրի Լանկայի արևելյան մասում` Կալմունայ քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայի արևելյան մասում տեղի է ունեցել երեք նոր պայթյուն։ Այդ մասին հաղորդում է News1st–ը` հղում անելով բանակի ներկայացուցչի հայտարարությանը։

Դեպքը տեղի է ունեցել Կալմունայ քաղաքում հակաահաբեկչական գործողության ընթացքում, որն անցկացնելիս են եղել իրավապահ մարմինների աշխատակիցները։ Մի քանի մարդիկ պայթեցրել են իրենց փոխհրաձգության ժամանակ։

Պետության ղեկավար Մայտրիպալա Սիրիսենի հրամանով խուզարկվելու է յուրաքանչյուր բնակելի տուն։

Ավելի վաղ նախագահը որոշում է կայացրել աշխատանքից ազատել բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության ապահովման համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։

Ըստ թեմայի

Շրի Լանկայում ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկչություն կատարած գրոհայինների կայանը
Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»
Շրի Լանկայի դեպքերը կարող են վտանգավոր գործընթացներ հրահրել աշխարհում. Պետրոսյան
Տեսախցիկները նկարել են Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկին
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով մահացածների թիվը 300–ից անցել է. սուգ է հայտարարվել

Գլխավոր թեմաներ