12:16 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Շրի Լանկա

Ձերբակալվել են Շրի Լանկայի ահաբեկչության հիմնական կասկածյալները

© REUTERS / DINUKA LIYANAWATTE
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
175 0 0

Շրի Լանկայի ոստիկանությունը երկու եղբոր է կալանավորել։ Նրանց կասկածում են սարսափելի պայթյունների կազմակերպման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի  –Sputnik. Շրի Լանկայի իրավապահ մարմինները մի շարք ահաբեկչությունների գործով երկու հիմնական կասկածյալի են ձերբակալել։ Այս մասին հայտնում է Ada Deranaсо–ն` հղում անելով երկրի ուժային կառույցներին։

Աղբյուրի համաձայն` ոստիկանությունը կալանավորել է եղբայրներ Մոհամեդ Սաադիկ Աբդուլ Հակին և Մոհամեդ Սաահիդ Աբդուլ Հակին։

Հիշեցնենք` կիրակի, ապրիլի 21-ին, Շրի Լանկայում կաթոլիկների Զատկի տոնակատարության ժամանակ 8 պայթյուն էր որոտացել։ Առաջինները` վանքերում և Կոլոմբոյի, Նեգոմբոյի և Բատիկալոայի հյուրանոցներում, յոթերորդը` կղզու արևմուտքում, ութերորդը` դարձյալ մայրաքաղաքում` Կոլոմբոյի արվարձանում գտնվող բնակելի համալիրում։

Ահաբեկչությունները մահապարտներն են իրականացրել։ Վերջին տվյալներով` 359 մարդ է մահացել, ավելի քան 520-ը վնասվածքներ ստացել։

ԻՊ ահաբեկչական խմբավորումը (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում – խմբ.) ապրիլի 23-ին ստանձնել է ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը։

թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)

Ըստ թեմայի

Շրի Լանկայի դեպքերը կարող են վտանգավոր գործընթացներ հրահրել աշխարհում. Պետրոսյան
Շրի Լանկայում ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկչություն կատարած գրոհայինների կայանը
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
թեգերը:
Շրի Լանկա

Գլխավոր թեմաներ