10:48 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Ապրիլի 30

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 30, ջազ, վհուկներ, ОМОН և ինքնասպանություն

© Sputnik / Andranik Ghazaryan
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Ջազի միջազգային օր, Վալպուրգյան գիշեր, Ռայսխստագի գրոհ և մոմավաճառի օր: Պատմական և ոչ միայն պատմական իրադարձություններ, որոնց միավորում է ամսաթիվը:

Ապրիլի 30-ի օրը հայերիս համար ամենից առաջ հիշվում է 28 տարի առավ տեղի ունեցած դաժան ու անմարդկային իրադարձություններով.

1991 թվականի այս օրն է սկսվել տխրահռչակ «Օղակ» գործողությունը («Կոլցո», «Операция Кольцо»), որի ընթացքում ԽՍՀՄ զինված ուժերը, կոնկրետ՝ Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, ադրբեջանական ОМОН-ի հետ  հայերի էթնիկ զտում են իրականացրել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում: Մեկ շաբաթ տևած այդ խայտառակության հետևանքով բռնի տեղահանվեց բնիկ հայ բնակչությունը, հայաթափվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, տասնյակ ու տասնյակ խաղաղ բնակիչներ գնդակահարվեցին ու  կացնահարվեցին ադրբեջանական ОМОН-ի կողմից, մոտ հարյուր հայեր գերի ընկան, և նրանց տարան Կիրովաբադ, մնացյալ բնակիչները ազատամարտիկների պաշտպանական մարտերի շնորհիվ կարողացան փրկվել:

Հակառակորդի՝ ադրբեջանական հրոսակախմբի ու խորհրդային զորքերի դեմ անհավասար մարտերում զոհվում են ազատամարտի հերոսներ Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ), Հրաչ Դանիելյանը:

Գետաշենն ու մերձակա հայկական բնակավայրերը մինչ օրս օկուպացված են ադրբեջանական ուժերի կողմից:

Իսկ 1941 թվականի ապրիլի 30-ին է մահկանացուն կնքել հայտնի հայ նկարիչ ու հասարակական գործիչ, Վանի 1915 թվականի ինքնապաշտպանության մարմնի անդամ Փանոս Թերլեմեզյանը (1865-1941):

Եվ, եթե Փանոս Թերլեմեզյանը հայտնի ու ճանաչ անուն է գրեթե բոլոր հայերի և ոչ թե միայն գեղանկարչության հետ կապ ունեցողների համար, ապա միկրոմանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանին ճանաչում են գերազանցապես գիտական շրջանակում: Կարապետ Անդրանիկյանը Հայաստանի ԳԱԱ պատվավոր դոկտոր է, 2011 թվականից Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահը:

Ինչ վերաբերում է այս օրը ծնված ամենատարբեր հայտնի անձանց, ապա արժե նշել, որ 1883-ի ապրիլի 30-ին ծնվել է հանրահայտ չեխ գրող Յարոսլավ Հաշեկը: Իսկ օրինակ Ֆիլիպ Կիրկորովը ծնվել է 1967 թվակականի այս օրը: Իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն էլ մահացել է 1883թ. ապրիլի 30-ին:

Ինչ վերաբերում է համաշխարհային անցուդարձին, ապա նախ, նշենք, որ ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է, որ նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ, 2011 թվականից:

Ջազը, իհարկե, մեզ համար մեկ այլ՝ առանձնահատուկ երանգ ունի, և հայտնի է որպես «Հայկական ջազ», որը հարուստ է հանրահայտ ազգանուններով ու նվագախմբերով՝ Արտեմի Այվազյանից մինչև Կոնստանդին Օրբելյան, Լևոն Մալխասյան, Տաթևիկ Հովհաննիսյան…

Ապրիլի 30-ը, նկատենք, նշվում է նաև որպես Մոմավաճառի միջազգային օր, բայց դա դեռ թարմ նորամուծություն է՝ 2017-ից:

Իսկ 1945թ.-ի ապրիլի 30-ին սկսվել է Ռայխստագի վրա խորհրդային զորքերի գրոհը: Նույն օրը, իր ստորգետնյա բունկերում ինքնասպան է եղել Հիտլերը, կնոջ՝ Եվա Բրաունի հետ:

Եվ էլի «գերմանական» իրադարձություն. Ապրիլի 30-ի, լույս մայիսի 1-ի գիշերը գերմանախոս ազգերը նշում են որպես Վալպուրգյան գիշեր: Կա տարածված պատկերացում, թե այդ գիշեր վհուկները պար են բռնում սարի վրա, մինչդեռ ժամանակին կամ նախաքրիստոնեական շրջանում սարերին այդ գիշեր խարույկ վառելը բոլորովին այլ իմաստ է ունեցել: Առհասարակ, համարվում է, որ հակառակը՝ չար ոգիներին են այդպիսով քշում:

Ի դեպ, անվանումը կապված է սուրբ Վալպուրգի հետ, որ միանձնուհի է եղել և 748 թվականին Անգլիայից տեղափոխվել է Գերմանիա:

Ըստ թեմայի

Հիմար լինելու ի ծնե իրավունքը և զրահագնացքը՝ Մասիսում. ի՞նչ էր ՀՀՇ-ն
Տեր-Պետրոսյանի հետ զրույց և հարիսա` Մանվելի տանը․ ինչու էին ճապոնացիները եկել Հայաստան
Հերոս հայի հիանալի զինվորական կարիերան. ի՞նչ է արել տանկիստ Մնացականովը պատերազմի ժամանակ
Էդմոնդ Քեոսայան. ռեժիսոր, որը երբեք «չուզելով» կինո չի նկարահանել
Մարգարյանի գալակտիկաները, կամ ինչպես էին հայերը յուրացնում տիեզերքը
Հավերժ երիտասարդ հերոս հայը. ինչպես օդաչու Մարտիրոս Նագուլյանը ռմբակոծեց ֆաշիստներին
թեգերը:
Արցախ, Հայաստան, ջազ, Գերմանիա, ԽՍՀՄ, Հայրենական մեծ պատերազմ

Գլխավոր թեմաներ