16:49 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Ջուլիան Ասանժ

Ներողություններով նամակ և ոչ մի ներում․ Լոնդոնում կայացվել է Ասանժի վճիռը

© AP Photo / Victoria Jones/PA via AP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Ասանժը դատավճիռը հրապարակելուց հետո փաստաբանի միջոցով ափսոսանք է հայտնել այն ամենի համար, ինչ արել է։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Լոնդոնում դատարանը 50 շաբաթ բանտարկության է դատապարտել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ գրավի դիմաց դուրս գալու պայմանները խախտելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից։

«Դուք սեփական ցանկությամբ չեք հանձնվել ոստիկանությանը, Էկվադորի դեսպանատունը ստիպված է եղել թույլ տալ ոստիկանությանը մտնել շենք։ Դուք ընտրություն ունեիք, և ես մերժում եմ պատիժը մեղմելու բոլոր փաստարկները», - ասել է դատավոր Դեբորա Թեյլորը՝ հրապարակելով դատավճիռը։

Նրա խոսքով՝ Ասանժի կողմից գրավի դիմաց դուրս գալու պայմանների խախտումը «նրա նկատմամբ  ներկայացված ամենալուրջ մեղադրանքների սահմաններից դուրս է»։ Ասանժը դատավճիռը հրապարակելուց առաջ փաստաբանների միջոցով ափսոսանք է հայտնել արարքների համար, որոնք նա կատարել է։

Նիստի սկզբում նա ներողություններով և իր պահվածքի պատճառների բացատրություններով նամակ է հանձնել Դեբորա Թեյլորին։

«Ջուլիան Ասանժը ցանկանում է անվերապահորեն ներողություն խնդրել, և ես դատավորին հանձնում եմ նրա նամակը՝ գրված առավոտյան», - ասել է պաշտպան Մարկ Սամերսը։

Նա հատվածներ է ներկայացրել նամակից։ «Ես բախվել եմ սարսափելի հանգամանքների հետ։ Ես արել եմ այն, ինչ այդ ժամանակ իմ կարծիքով լավագույն տարբերակն էր», - ասվում է նամակում։

Սամերսը կոչ է արել դատավորին վճիռ կայացնելիս հաշվի առնի այն փաստը, որ Ասանժը յոթ տարի անցկացրել է գրասենյակային տարածքում, որը նախատեսված չէ բնակության համար, չի տեսել արևի լույս, տառապել է ապագայի անորոշությունից և առողջական խնդիրներից։

Ասանժին ձերբակալել էին ապրիլի սկզբին Շվեդիայի և ԱՄՆ–ի օրդերներով։ Շվեդիայում նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործություններում, ԱՄՆ–ն նրան մեղադրում է նախկին զինծառայող Չելսի Մենինգի հետ դավադրություն իրականացնելու և հափշտակած ծառայողական փաստաթղթերի հրապարակման մեջ։

Ըստ թեմայի

Ջուլիան Ասանժին ձերբակալելու կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ
Լոնդոնի դատարանը Ասանժին մեղավոր է ճանաչել. WikiLeaks–ի հիմնադիրը մնացել է կալանքի տակ
Փաստաբան. Ասանժին կարող են ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան կտտանքներ են սպառնում

Գլխավոր թեմաներ