00:39 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
 Էնես Քանթեր

«Ինչ զզվելի երկիր է». թուրք բասկետբոլիստը դժգոհ է Էրդողանի ղեկավարած Թուրքիայից

© AP Photo / David Zalubowski
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
74 0 0

ԱՄՆ–ի դրոշով ելույթ ունեցող բասկետբոլիստը հայտնի է Էրդողանին ուղղված քննադատություններով։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը համարում է, որ Թուրքիան զզվելի երկիր է։ Նա այս մասին գրել է Twitter-ում։

«Ինչ զզվելի երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է Էրդողանը։ Այսօրվա խաղի միակ թուրք ֆուտբոլիստի անունը չի հրապարակվում NBA-ի պաշտոնական թուրքալեզու էջի կողմից։ Նրանք չեն ցուցադրում «Փորթլենդի» խաղը Թուրքիայում։ Կառավարությունը մարդկանց վերահսկում է և դա խնդիր է։ Ինչպե՞ս է առհասարակ NBA-ը նման բան թույլ տալիս»,– գրել է նա։

​Բասկետբոլիստի դժգոհության պատճառն է դարձել այն, որ հերթական խաղից հետո Twitter-ի NBA-ի թուրքական էջը, ի տարբերություն ամերիկյան էջի, չի ցուցադրել թուրք բասկետբոլիստի ցուցանիշը խաղավարտից հետո։

Ermenihaber–ը հայտնում է, որ Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատություններով:

Ըստ թեմայի

«Թուրքիան ձախողվել է, ես ծնվել եմ ապրիլի 24–ին». Ալեքսիս Օհանյանը տոնելու և սիրելու է
«Հայոց ցեղասպանություն չի եղել, բայց երաշխիք չկա, որ չի լինի». Թուրքիան սիրող հայերի համար
Պատանի հայերը 6 մեդալ են նվաճել Թուրքիայում
Թուրքիայի ծպտյալ հայերը հզոր հաղթաթուղթ են, բայց պետք է դա ճիշտ օգտագործել. Ախոյան
թեգերը:
Թուրքիա

Գլխավոր թեմաներ