13:13 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Boeing 737 ինքնաթիռ

Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737–ը վայրէջքի ժամանակ ընկել է գետը. լուսանկար

CC BY 2.0 / Ronnie Macdonald / Boeing 737 EI-EVT
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
411 0 0

Ինքնաթիռում 143 մարդ է եղել` 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737–ը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել գետում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ջեկսոնվիլի ռազմածովային բազային։

«Կոմերցիոն ինքնաթիռն ընկել է ծանծաղուտ գետը։ Ինքնաթիռը չի սուզվել։ Բոլորը ողջ են»,– հայտնել է քաղաքի շերիֆը։

WJXT հեռուստաընկերության հրապարակած լուսանկարում երևում է, որ մարդիկ փրկարար ժիլետներով կանգնել են ինքնաթիռի թևին։ Ջրում էլ երևում է փչովի լաստանավակը։

​Ավելի ուշ շերիֆի գրասենյակից հայտնել են, որ 21 մարդու հիվանդանոց են տեղափոխվել։ «Բոլորը նորմալ վիճակում են, լուրջ վնասվածքներ չկան»,– հայտնել են վարչությունից։

Զինվորականներն էլ տեղեկացրել են, որ ինքնաթիռում 143 մարդ է եղել` 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

Ինքնաթիռը Կուբայի բազայից Ֆլորիդա էր մեկնում։ Այս օդանավը զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին ու Գուանտանամո մեկնող այլ մարդկանց տեղափոխում է Ֆլորիդա և հակառակը։

Boeing ընկերությունը հայտարարել է, որ տեղյակ է կատարվածից և այժմ տեղեկություններ է հավաքվում միջադեպի առնչությամբ։

Ըստ թեմայի

Ուղևորին ինքնաթիռից իջեցրել են օդանավի կործանման մասին աղոթքների համար
Եթովպիայում Boeing 737 է կործանվել. ինքնաթիռում 157 մարդ է եղել
Իրանի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել. տեսանյութ
Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է S7 ռուսական ավիաընկերության սեփականատիրոջ կինը

Գլխավոր թեմաներ