19:26 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Patriot PAC-2

Ամերիկյան մուրճի և ռուսական զնդանի արանքում․ ո՞ւմ հրթիռները կհայտնվեն Թուրքիայում

CC0 / Ministerie van Defensie/Stephan de Bruijn / Launch of a Dutch Patriot PAC-2
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
218 0 0

Վաշինգտոնը որոշել է ավանդական մտրակի փոխարեն նաև մեղրաբլիթ «գործարկել»՝ Թուրքիային շահավետ պայմաններ առաջարկելով Patriot զենիթահրթիռային համակարգեր գնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն Անկարային «ավելի դրական» առաջարկ է արել Patriot զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնման համար, փորձագետները խոսեցին Անկարայի և Մոսկվայի միջև С-400-ի վերաբերյալ գործարքի չեղարկման վտանգի մասին: Չէ՞ որ ժամանակին թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանից այդ համալիրները ձեռք բերելը հիմնավորել են նրանով, որ ամերիկացիները հրաժարվել էին առաքել Patriot համակարգեր: Հիմա, երբ Վաշինգտոնը որոշել է ավանդական մտրակից բացի նաև մեղրաբլիթ «գործարկել», Թուրքիայում կարող են մտածել այդ դրական առաջարկի մասին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ С-400-ի հետ կապված գործարքը խզելու վտանգն առայժմ կա, և Հուլուսի Ակարայի (Թուրքիայի պաշտպանության նախարար՝ խմբ․) արտահայտությունները նշանակում են, որ Անկարան փորձում է ընդլայնել մանևրելու դաշտը: Ներսիսյանը կարծում է, որ գործարքի չեղարկման վտանգը կանհետանա միայն այն բանից հետո, երբ 2019թ-ի հուլիսին Թուրքիան կստանա ռուսական С-400 ԶՀՀ առաջին խմբաքանակը:

Ինչ վերաբերում է ամերիկյան առաջարկին, ապա դեռ մարտին տեղեկություն է եղել, որ

ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիային Patriot ԶՀՀ վաճառելու հնարավորությունը, որը ներառում է AN/MPQ-65 չորս ռադիոլոկացիոն կայան, 10 արբանյակային-կայմային սարք, 20 M903 գործարկման սարք՝ 3,5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:

«Իհարկե, թուրքերը կարող են համատեղել երկու գործարքները Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Նրանք կարող են Patriot համակարգերը տեղակայել Ինջիրլիկ բազայում, իսկ ռուսական համալիրները կպաշտպանեն Անկարայի և Ստամբուլի երկինքը: Բայց ամերիկացիները կարող են չհամաձայնել դրա հետ: ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ սահմանել այն դեպքում, եթե С-400-ը հայտնի Թուրքիայում, նրանք նաև կարող են հեռացնել թուրքերին F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելուց: Բացառված չէ, որ այդ պատժամիջոցները վերջին հաշվով կարող են հետ պահել Անկարային Ռուսաստանի հետ գործարքից», - ասաց Ներսիսյանը:

Նա հավելեց, որ Թուրքիան նախկինում էլ է հայտնվել նման իրավիճակում, երբ արդյունքում գործարքը տապալվել է, լինի դա Ռուսաստանի կողմից, թե Չինաստանի: Բայց ներկա բանակցությունները նրանով են յուրահատուկ, որ Անկարան Ռուսաստանին արդեն կանխավճար է տվել գործարքի 10 տոկոսի չափով՝ մոտ 250 միլիոն դոլար: Եվ եթե համաձայնությունը խզվի, ապա թուրքերը չեն ստանա այդ գումարը: Ներսիսյանը միաժամանակ կարծում է, որ միայն Patriot համակարգերով անհնար է Թուրքիային դրդել, որ հրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից: Անկարան կարող է ամերիկացիներից պահանջել Սիրիայում գործողությունների ազատություն:

«Իզուր չի ասվել, որ թուրքական բանակը կարող է ռազմական գործողություն սկսել Եփրատ գետի արևելյան ափին: Եթե այստեղ նրանց հաջողվի ստանալ ամերիկացիների համաձայնությունը, ապա հրթիռների վերաբերյալ որոշումը կարող է վերանայվել», - ասաց Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է С-400 չորս դիվիզիոն, պայմանագրի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար: Անկարան կանխավճար է տվել կնքված պայմանագրի շրջանակում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը Անկարայի խնդրանքով արագացրել է С-400-ի արտադրությունը Թուրքիայի համար, և կողմերը պայմանավորվել են գնի շուրջ:

Ըստ թեմայի

Սաֆրաստյան. «Էրդողանի հայտարարությունը մահմեդական աշխարհին համախմբելու նպատակ ունի»
«Հայոց ցեղասպանություն չի եղել, բայց երաշխիք չկա, որ չի լինի». Թուրքիան սիրող հայերի համար
Էրդողանն ավելի ագրեսիվ է դարձել. փորձագետը գիտի` ինչպես «սանձել» Թուրքիային
թեգերը:
Թուրքիա

Գլխավոր թեմաներ